Հարգելի դիմորդ՝
Ողջունում ենք Ձեզ և ուրախ ենք «Գյուղական Տուրիզմի Զարգացման» ծրագրի հանդեպ Ձեր ցուցաբերած հետաքրքրության համար։
Ստորև ներկայացված է ծրագրին դիմելու հայտը, և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։ Ձևաթուղթը ընդուվում է ՄԻԱՅՆ ՀԱՅԱՏԱՌ։
Դրամաշնորհին կարող են մասնակցել բոլոր կազմակերպությունները, կոոպերատիվները, ինչպես նաև 18 տարին լրացած, ՀՀ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձինք։
Մրցույթում հաղթելու դեպքում դուք պարտավորվում եք ունենալ անձնական ներդրում։
Կեղծ կամ կիսատ լրացված հայտերը ՉԵՆ դիտարկվի մրցույթի շրջանակում։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 44 59 99 49 հեռախոսահամարով, կամ կապնվել մեզ հետ armenia@nabu.am էլ․ հասցեով։
ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է՝ 15 ԱՊՐԻԼԻ 2020 թ․։
*Աստղանիշով նշված դաշտերը լրացնելը պարտադիր է։
Ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հանրապետությունում արտակարգ իրավիճակի պատճառով հետաձգված, Գերմանիայի Բնության Պահպանությանը Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը և ԱԿԲԱ Ֆեդերացիան համատեղ 2020 թ․-ին վերսկում են «ԳՅՈՒՂԱԿԱն ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ծրագիրը։ Այն ուղղված է խթանել գյուղական համայնքներում տուրիզմի զարգացմանը և նոր հնարավորություններ է տալիս տեղացիներին ստեղծել կամ զարգացնել իրենց գաղափարները այդ ոլորտում։
Գյուղական տուրիզմը մեր օրերում սրնթաց զարգացում է ապրում և օրեցօր էլ ավելի շատ զբոսաշրջիկներ նախընտրում են վայելել իրենց հանգիստը գյուղական միջավայրում։ Հայաստանն էլ իր հերթին առանձնանում և աչքի է ընկնում իր յուրօրինակ միջավայրով, հուշարձաններով և գյուղական կոլորիտով։ Գյուղական տուրիզմը ունի հսկայական պոտենցիալ Հայաստանում լինելու տուրիստական ծառայությունների մատուցման առաջատար ոլորտներից մեկը։
Այս տարի «Գյուղական Տուրիզմի Զարգացման» ծրագրի շրջանակներում իրականացվելու են հետևյալ միջոցառումները՝
- Էկո-արահետի կառուցում
- Դրամաշնորհային մրցույթներ
- Ֆերմերի կյանքը
- Նոր կառուցվող հյուրատուն
- Գործող հյուրատուն
3. Շահառուների համար խորհրդատվություն և մարկետինգային արշավ
Էկո-արահետի կառուցում
Ներկայումս էկո-արահետները համարվում են լավագույն միջոցներից մեկը կազմակերպելու ակտիվ հանգիստը և միևնույն ժամանակ ծանոթանալու տեղանքի առանձնահատկությունների հետ։ Այդ նպատակով նախատեսվում է մեկ արահետի կառուցում, որը մեզ հնարավորություն կտա ոչ միայն պահպանել մեր բնական արժեքները, նաև ակտիվորեն զարգացնել զբոսաշրջությունը։
Դրամաշնորհային մրցույթներ
1․ Դրամաշնորհ «Ֆերմերի կյանքը»
Տվյալ դրամաշնորհը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ունեն հետաքրքիր գաղափարներ զարգացնելու տուրիզմը իրենց տարածաշրջանում, օգտագործելով բնության, պատմամշակութային կամ այլ առանձնահատկություններ։ Այդպիսի օրինակներ են գինու համտեսի սրահները, լավաշի պատրաստման մաստեր-կլասերը, հովիվների հետ արշավները և այլն։ Ծրագրում պետք է շեշտադրումը դրված լինի հենց գյուղական միջավայրի պահպանության և ներկայացման վրա։
Ծրագրի տևողությունը չպետք է գերազանցի երկու ամիսը։
Ծրագրի իրականացման համար մեր կողմից տրվող դրամաշնորհի առավելագույն չափը չպետք է գերազանցի 1,500,000 ՀՀ դրամը։ Ինչպես նաև հաղթողները պարտավորվում են ունենալ սեփական ներդրում տրվող դրամաշնորհի առնվազն 30 % -ի չափով։
2․ Դրամաշնորհ «Նոր կառուցվող հյուրատուն»
Դրամաշնորհը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ունեն տուն, որը կարող է դառնալ հյուրատուն և հնարավորություն կունենա ընդունել զբոսաշրջիկների։

Ծրագրի իրականացման համար մեր կողմից տրվող դրամաշնորհի առավելագույն չափը չպետք է գերազանցի 3,000,000 ՀՀ դրամը։ Ինչպես նաև հաղթողները պարտավորվում են ունենալ սեփական ներդրում տրվող դրամաշնորհի առնվազն 50 % -ի չափով։
3․ Դրամաշնորհ «Գործող հյուրատուն»
Դրամաշնորհը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ունեն արդեն իսկ գործող հյուրատուն և ցանկանում են այն ընդլայնել կամ էլ ստեղծել հետաքրքիր անկյուն զբոսաշրջիկների համար։

Ծրագրի իրականացման համար մեր կողմից տրվող դրամաշնորհի առավելագույն չափը չպետք է գերազանցի 3,000,000 ՀՀ դրամը։ Ինչպես նաև հաղթողները պարտավորվում են ունենալ սեփական ներդրումը տրվող դրամաշնորհի առնվազն 50 % -ի չափով։
Դիմում-հայտը բոլոր վերը նշված անվանակարգերի համար լինելու է ընդհանուր, սակայն հատկացվող ֆինանսավորումը և պայմանները տարբեր են։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ճիշտ ընտրել հենց Ձեզ համապատասխան անվանակարգը։
Դրամաշնորհին դիմելու վերջնաժամկետն է՝ 07.06.2020, (դիմել մինչև 12:00 (GMT+4))։
Դիմում-հայտը լրացնելու համար սեղմել այստեղ։
Ծրագրին և կանոնակարգին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք կարդալ այստեղ։
Ծրագրի ընթացքում բոլոր մեր շահառուների համար կազմակերպվելու է խորհրդատվություն և մարկենտինգային արշավներ, որը հնարավորություն կտա էլ ավելի լավ ծանոթանալ ոլորտին, ստեղծել նոր մտքեր կամ էլ զարգացնել արդեն իսկ ունեցած գաղափարները։ Ի հավելումս, մասնակիցները հնարավորություն կունենան օգտվել greentourism.am էլ․ կայքից, որը էլ ավելի կընդլայնի բոլոր հնարավորությունները։
Հարցերի համար զանգահարել +374 44 599949 հեռախոսահամարով կամ գրել մեզ greentourism@nabu.am էլ․ հասցեով։