Eng
clear

Ս.թ. դեկտեմբերի 18-ին մեկնարկեց ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության Հայաստանյան մասնաճյուղ (NABU)-ի համատեղ նոր ծրագիրը, որն ուղղված է Հայաստանում գյուղական տուրիզմի զարգացման խթանմանը՝ նախատեսված լինելով բոլոր այն հյուրընկալ ընտանիքների, անհատների կամկազմակերպությունների համար, ովքեր նախատեսել են մատուցել տուրիստական ծառայություն իրենց համայնքում:

Ծրագրի ընթացում կկազմակերպվեն սեմինար-դասախոսություններ ոլորտի մասնագետների կողմից, կներկայացվի ծրագիրը ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության NABU անդամների կողմից: 

Հանդիպումները կունենան տեղեկատվական և կրթական բնույթ. կներկայացվեն առավել հաջող աշխատելու հնարավորությունները, միջազգային փորձը նաև դրամաշնորհին դիմելու ընթացակարգը, չափորոշիչները:

Ծրագիրը ներառում է դրամաշնորհային մրցույթ՝ գյուղական տուրիզմը խթանող նախաձեռնություններին.

  • Մրցույթին կարող են դիմել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիություն ունեցող բոլոր անձինք, Հայաստանի բոլոր համայնքներից:
  • Նախաձեռնոթյունները պետք է ուղղված լինեն գյուղական տուրիզմի զարգացմանը. իրականացվեն համայնքներում, գյուղերում և լինեն աշխատունակ, ունենան շարունակական բնույթ:

 Դրամաշնորհին դիմելու համար անհրաժեշտ է.

  • Ներբեռնել Դիմում հայտը
  •  Լրացված հայտը անհրաժեշտ փաստաթղթերի հետ (փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ դիմում-հայտում) ուղղարկել info@greentourism.am էլ. հասցեին:

Դրամաշնորհին դիմելու վերջնաժամկետ՝ 28.02.2019, (դիմել մինչև 12:00),  վերջնաժամկետից ուշ ուղղարկված դիմումները չեն մասնակցի մրցույթին):  Ծրագրի իրականացման ժամանակահատված՝ 01.04.2019-01.08.2019:

Դրամաշնորհի տրամադրման համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով:  

Ծրագրի շրջանակում՝

  • Կտրամադրվի Ֆինանսական աջակցություն,
  • Կստեղծվի օնլայն հարթակ տնտեսվարողներին ներկայացնելու հաար՝ greentourism.am,
  • Գործունեություն՝ հօգուտ մարդու և բնության:

Դրամաշնորհի տրամադրման ընթացակարգ

  • Չափանիշներին համապատասխան թատաթղթերի փաթեթի ներկայացում՝ ներառյալ անհրաժեշտ բացատրություններն ու հիմնավորումները,
  • Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրին մասնակցության դիմում-հայտի լրացում,
  • Մրցույթի առաջին փուլը հաղթահարելու դեպքում, մասնագետների կողմից այց ծրագրի իրականացման բնակավայր,
  • Ծրագրի հաստատվելու դեպքում շահառուների հետ պայմանագրի կնքում, որում ամրագրված են ներդրված չափանիշների հիմնական պահանջները, դրամաշնորհների տրամադրման գործընթացի նկարագիրը,
  • Դիմողի ծրագրի զարգացման գործունեության նկարագրի մշակում և ներկայացում,
  • Անհրաժեշտության դեպքում՝ ուղղիչ գործողությունների իրականացում, 
  • Դրամաշնորհը ստացած անձի կողմից զեկույցի մշակում,
  • Գործընթացի կանոնավոր ստուգումների իրականացում: