ԱԿԲԱ Ֆեդերացիայի աջակցությամբ ԿԱՆԱՉ ԱՐԱՀԵՏ ՀԿ-ի կողմից Ձորաղբյուրի ԿԱՆԱՉ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ-ում կազմակերպվեցին դասընթացներ ԱԿԲԱ Բանկի հաճախորդ հանդիսացող Սյունիքի մարզի (հունիսի 08-09), Լոռու մարզի (հունիսի 15-16), Վայոց Ձորի ( հունիսի 22-23) և Տավուշի մարզի (հունիսի 29-30) ֆերմերային տնտեսությունների համար։

Նախքան Ձորաղբյուրի ուսուցման կենտրոն այցելելը ֆերմերները այցելեցին ՎԻՊԵԿՈ ընկերություն և ծանոթացան ընկերության գործունեությանը և արտադրանքներին ։

Յուրաքանչյուր խմբի ֆերմերները երկու հագեցած օրերի ընթացքում ծանոթացան բարձրարժեք մշակաբույսերի կայուն մշակությանը , ինչպես նաև պայքարի օրգանական և անվտանգ տեխնոլոգիաների կիրառությանը։ Դասընթացավարի կողմից ներկայացվեց հողի նախապատրաստման, ցանքի և վեգետացիայի ընթացքում խնամքի , բերքահավաքի և հետբերքահավաքային աշխատանքների իրականացման մանրամասն և արդյունավետ մեթոդներ։ Դասընթացների ընթացքում ֆերմերները կիսվեցին փորձով և կազմակերպվեցին թիմային խաղեր, որոնց ընթացքում ավելի ամրապնդեցին ձեռք բերված գիտելիքները։ Դասընթացին մասնակցեց և իրենց ընկերության ծառայությունները ներկայացրեց EKO PLANT ընկերության ներկայացուցիչ Կարեն Մինասյանը։

Ավարտին ֆերմերները բարձր գնահատական տվեցին դասընթացի կազմակերպման իրականացմանը և նաև եղան ֆերմերների միջև ապագայում հնարավոր համագործակցության վերաբերյալ քննարկումներ։
