Հանդիպման սկզբում բացման խոսքով հանդես եկավ "ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ" ՓԲԸ խորհրդի նախագահ Մարատ Հարությունյանը։ Նա նախ ողջունեց հանդիպման մասնակիցներին, այնուհետև ներկայացրեց "ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ" ՓԲԸ կառավարման հաշվետվությունը 2025-2026թթ. ժամանակահատվածի վերաբերյալ։
Այնուհետև"ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ" ՓԲԸ գլխավոր տնօրեն Հ.Պողոսյանը առաջարկեց դիտել "ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ" ՓԲԸ 2025թ.-ի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ տեսանյութը, որտեղ մանրամասն ներկայացվեց կազմակերպության գործունեության ուղղությունները, անցկացված դասընթացները և միջոցառումները՝ թվային և համեմատական տվյալներով։
Տեսանյութի դիտումից հետո Հ.Պողոսյանը ներկայացրեց "ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ" ՓԲԸ 2026թ.-ի կատարվելիք աշխատանքները։ Նկարագրվեցին ինչպես ընթացքում գտնվող աշխատանքները, այնպես էլ այն բոլոր նոր ծրագրերը և միջոցառումները, որոնք նախատեսվում են անցկացնել մինչև տարվա վերջ։
Վերջում ըստ օրակարգի եղան հարցեր և պատասխաններ, որի ընթացքում մասնակիցների կողմից տրվեցին ՀՀ գյուղատնտեսության ոլորտում առկա մի շարք խնդիրների վերաբերյալ հարցեր / լոգիստիկա, արտադրանքի իրացում, վարկավորման պայմաններ և այլն/։ Տրվեցին սպառիչ պատասխաններ, թե որքանով կարող են "ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ" ՓԲԸ և "ԱԿԲԱ ԲԱՆԿ" ԲԲԸ նպաստել այս կամ այն խնդրի լուծմանը , ինչպես նաև դրանց բացասական ազդեցությունների մեղմացմանը։
