01/02/2025թ-ին տեղի ունեցավ ՏՈՀՄԱՅԻՆ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ թեմայով առաջին դասընթացը Կոտայքի, Արմավիրի,Արագածոտնի, Արարատի և Գեղարքունիքի ֆերմերային տնտեսությունների համար։ Որպես դասընթացավար հրավիրված էին ՀԱԱՀ դասախոսներ Տիգրան Չիթչյանը, Զորիկ Փամբուխչյանը և Կարեն Կարապետյանը, որոնք ներկայացրեցին ոչխարաբուծության այսօրվա խնդիրները ՀՀ-ում և տոհմային գործի կարևորությունը դրանց լուծման գործում։ Ֆրանսիական BLANCH Central Du massif-ի օրինակով մանրամասն ներկայացվեցին բարձր հատկանիշեր ունեցող ցեղերի առավելությունը ծնի կազմակերպման գործում, մթերատվության ավելացման և մի շարք հարցերում։ Նաև մասնակիցներին իր պրակտիկ օրինակով հանդես եկավ տոհմային ոչխարաբուծությամբ զբաղվող Մհեր Կիրակոսյանը / Լոռու մարզ,գ.Սարահարթ/, որ կիսվեց իր 5 տարիների փորձով՝ ներկայացնելով ադապտացման ժամանակ առաջացած խնդիրները , դրանց հաղթահարման ուղիները և ստացված արդյունքները։ Մանրամասն անդրադարձ եղավ կերակրման գործընթացին, հիվանդությունների դեմ պայքարին , իրացման նոր շուկաներ գտնելու մասին։ Մասնակիցները ներկայացրեցին իրենց հիմնական խնդիրները / ընդհանուր և անհատական/ , որոնց տրվեց սպառիչ պատասխաններ դասընթացավարների կողմից։ Նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում հարցեր ունենալու դեպքում խորհրդատվություն կատարել ԱԿԲԱ-ի հաճախորդերին։
Նորություններ
ԱԿԲԱ Ֆեդերացիայի աջակցությամբ ԿՏ Ագրո ընկերության կողմից առաջին դասընթացը տոհմային ոչխարաբուծություն թեմայով ՝ Կոտայքի , Արմավիրի, Արագածոտնի, արարատի, և գեղարքունիքի ֆերմերային տնտեսությունների համար։

Այլ նորություններ
ԱԿԲԱ Ֆեդերացիա Ֆելոուշիփ Ինկուբացիոն Ծրագիր Իմփաքթ Հաբ Երևանի Կողմից 2026
Գյուղական կյանքը կարող է լինել ոչ միայն խաղաղ, այլև ստեղծագործական ու հաջողության հնարավորություններով լի
Խաղողագործության/սեղանի սորտեր/ և սառնարանային տնտեսություն թեմայով դասընթաց ուզբեկստանից ժամանած մասնագետի մասնակցությամբ