Eng
clear

Մեկնարկում է ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբ Երևանի համատեղ Ֆելոուշիփի 2-րդ ծրագիրը:

Նկարագրություն

ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբ Երևանի համատեղ Ֆելոուշիփը մեկ տարի տևողությամբ ձեռնարկատիրական ինկուբացիոն ծրագիր է, որն աջակցում է ձեռներեցներին, ովքեր իրենց նորարարական մոտեցումներով փորձում են լուծել գյուղատնտեսական խնդիրներ։  

Նպատակ և առավելություններ

Ֆելոուշիփի նպատակն է աջակցել ձեռներեցներին՝ առաջարկելով Իմփաքթ Հաբի յուրահատուկ էկոհամակարգը, որը ներառում է՝

  • Անհատական մասնագիտական մոտեցում և աջակցություն ֆելուշիփի ղեկավարի կողմից
  • Մենթորություն փորձառու ձեռներեցների և ոլորտի մասնագետների կողմից
  • Անդամություն Իմփաքթ Հաբում, հնարավորություն օգտագործելու ոգեշնչող աշխատանքային տարածքը և ենթակառուցվածքը
  • Մասնագիտական ցանցի ընդլայնում և 250+ ստեղծագործող նորարարների համայնքի մեջ փորձի փոխանակման հնարավորություն
  • Աշխարհի ավելի քան 100 Իմփաքթ Հաբերին հասանելիություն
  • Հասանելիություն ԱԿԲԱ ֆեդերացիայի գյուղատնտեսության ոլորտում լայն կապերի ցանցին

  * Խնդրում ենք հաշվի առնել, որ ծրագիրը չի նախատեսում ֆինանսական աջակցություն։

Կարևոր ժամկետներ

  • Ծրագրի տևողությունը մեկ տարի է։
  • Դիմումների վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 15, 2018 թ., 23:59 (Երևանի տեղական ժամանակով)։
  • Ծրագրի սկիզբը՝ հոկտեմբերի 1, 2018 թ.։

 

Ովքե՞ր կարող են դիմել

Ընտրված նախագծերը պետք է պատկանեն հետևյալ ոլորտներին՝

  • Գյուղատնտեսություն (տեխնոլոգիական լուծումներ, բերքի մշակում և բերքահավաք, բերքի պահպանում և փոխադրում, գյուղական համայնքների զարգացում և այլն)
  • Համայնքային զարգացում (հողերի պահպանում, ջրի կառավարում, թափոնների կառավարում, բնական աղետների ռիսկերի նվազեցում, բնապահպանական նախագծեր և այլն)
  • Ագրո-տուրիզմ (ընտանեկան տնտեսություններ, ֆերմերային խանութներ, ֆարմ տուրիզմ, տեղական գինեգործություն, փոքրիկ պանրերի գործարաններ, փոքրիկ անասնաֆերմաներ և այլն)։

Ծրագրի մեջ ընդգրկվելու դեպքում թիմերը պարտավորվում են իրենց նախաձեռնությանը տալ գերակա առաջնահերթություն (տրամադրելով իրենց ժամանակի առնվազն 50%-ը) և մասնակցել Իմփաքթ Հաբի կողմից կազմակերպված ծրագրերի և միջոցառումների առնվազն կեսին։ Ընտրված նախագծերը  ծրագրի վերջում պետք է ունենան նվազագույն կենսունակ արտադրանք (MVP)։

Ծրագրին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ դիմումը:

 

 

ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ 2017թ. նոյեմբեր ամսից սկսել է ֆինանսավորել հետևյալ Start up ծրագրերը, որոնք առաջարկում են նորարարական լուծումներ գյուղատնտեսության ոլորտում.

  •  Fitolight ստարտափը, որն այժմ նաև ունի նախադրյալներ բիզնես գործունեություն սկսելու, հիմնադրվել է երեք անհատների կողմից, ովքեր առաջարկում են բույսերի աճեցում LED  տեխնոլոգիաներով հավաքված ֆիտոլամպերի միջոցով
  • Aragil ստարտափի նպատակն է դրոնների միջոցով ճշգրիտ գյուղատնտեսության կազմակերպումն ու զարգացումը Հայաստանում: Դրոնների օդալուսանկարահանումը  կատարվում է տեսանելի և ջերմային տիրույթներում: Նրանք կարող են հեռարձարկել պատկերը իրական ժամանակում, ինչը մի քանի անգամ ավելի արագ ու արդյունավետ է քան ոտքով և հորիզոնական դիքից դաշտերին հետևելը
  • Ucar ստարտափի նպատակն է իրականացնել գյուղմթերքների բեռնափոխադրում արտադրողից դեպի սպառող ինտերնետային կայքի կամ բջջային հավելվածի միջոցով:
  • Արմատ ծրագիրը միտված է հաճախորդների կյանքում նոր համային զգացումներ ապահովելուն՝ մատակարարելով թարմ, պիտանելիության երկար ժամկետով, անուշաբույր և Հայաստանում տարածում գտած, ինչպես նաև պահանջարկ ունեցող, բայց քիչ հանդիպող կամ չհանդիպող մշակաբույսեր, ոչ թե կտրած վիճակում, այլ հատուկ ամաններով