ACBA Federation/Impact Hub Երեւանի կրթաթոշակների ծրագրի շրջանակում UCAR ստարտափը ԱԿԲԱ ֆեդերացիայի ֆինանսավորմամբ հնարավորություն է ստացել մեկ տարվա ընթացքում դառնալ Impact Hub-ի յուրօրինակ էկոհամակարգի անդամ, ինչպես նաև ստանալ խորհրդատվություններ տարբեր ոլորտների մենթորների, այդ թվում նաև ԱԿԲԱ ֆեդերացիայի մասնագետների կողմից՝ ըստ ստարտափի զարգացման ընթացում առկա կարիքների: Ucar ստարտափն իրականացնում է գյուղմթերքի անվնաս տեղափոխումն արտադրողից դեպի շուկա՝ մարզերից Երևան և հակառակը, բջջային հավելվածի կամ ինտերնետային կայքի միջոցով:
Ucar ստարտափի գործունեության մասին
Դժվար չէ կազմակերպել որևէ բեռի տեղափոխման գործընթաց երկրի ներսում, սակայն բավական ժամանակատար և ծախսատար է գտնել համապատասխան բեռնատար մեքենա և պատվիրել բեռնափոխադրում: Գտնելով բեռնատար մեքենա` բարդ է ստանալ տեղեկություն վարորդի վարորդական ստաժի և կատարած աշխատանքների մասին կամ վերջինիս ունեցած վթարների քանակի մասին: Շատ հաճախ, տեղափոխելով փխրուն և դյուրազգած իրեր, անհրաժեշտ են հմուտ վարորդներ բեռները պատշաճ տեղ հասցնելու համար: Խնդիրն ավելի է բարդանում, երբ կարիք է լինում տեղափոխել գյուղատնտեսական մթերք` անհրաժեշտ է սառնարանային համակարգով բեռնատարներ` մաքուր և սանիտարական պայմաններին համապատասխան: Ահա, այս խնդիրների լուծման համար ստեղծվեց Ucar ընկերությունը, որի Ucar բջջային հավելվածը թույլ է տալիս լուծել հետևյալ խնդիները`
- րոպեի ընթացքում գտնել բեռին համապատասխան չափերի մեքենա,
- հնարավորություն ունենալ նախապես տեսնելու առաքման վայրի հեռավորությունը և վճարման ենթակա գումարը,
- առցանց հետևել բեռնատարի ընթացքին (online tracking option) և տեղեկանալ պատվերի ավարտի մասին,
- գտնել համապատասխան բանվորական ուժ
- ունենալ վարորդի մասին անհրաժեշտ ինֆորմացիա և տեսնել վարորդի վարկանիշը (rating)
- օգտվել <<բեռնախցիկը կիսելու>> (sharing option) ծառայությունից, որը թույլ է տալիս բեռը տեղափոխել մինչև 50% էժան սակագնով:
Ucar-ը առցանց հարթակ է, որտեղ իրար են հանդիպում պատվիրատուն և բեռնատարի վարորդը` պայմանավորվելու բեռի տեղափոխման կամ առաքման շուրջ: Պատվերը հարթակում տեղադրելուց հետո` Ucar-ի ծրագիրը ավտոմատ գտնում է այն բեռնատարին, որը համապատասխանում է բեռի պայմաններին և ծանուցում պատվիրատուին: Մի կողմից լոգիստիք և sharing լուծումները էապես նվացնում են բեռնափոխադրման ծախսերը, մյուս կողմից` հնարավորություն տալիս բեռնատարների վարորդներին վաստակելու լրացուցիչ գումար: Ucar պրոդուկտի էական և կարևոր ֆունկցիաներից է գյուղատնտեսական ապրանքների պատշաճ տեղափոխման կազմակերպումը, որը ենթադրում է ունենալ սառնարանային համակարգով բեռնատարներ` միջին և մեծ բեռնատարողությամբ: Ֆերմերային տնտեսությունները և անհատները, պատվիրելով բեռնատար մեքենա գյուղմթերք տեղափոխելու համար, վստահ են, որ մեքենան լինելու է մաքուր, ունենալու է բերքին համապատասխան արկղեր և սառնարան: Գյուղմթերքի անվնաս տեղափոխումը արտադրողից դեպի շուկա մեր ընկերության գլխավոր նպատակներից է: Արդեն մշակվում է և շուտով կներդրվի գյուղմթերքի առաքման համակարգը, որը թույլ կտա մանրածախ սպառողներին online պատվիրել և ստանալ մթերքը ծրագրում նշված հասցեով: