Eng
clear
Գյուղատնտեսություն անգամ առանց արևի լույսի

ACBA Federation/Impact Hub Երեւանի կրթաթոշակների ծրագրի շրջանակում Ֆիտոլայթ ստարտափը ԱԿԲԱ ֆեդերացիայի ֆինանսավորմամբ հնարավորություն է ստացել մեկ տարվա ընթացքում դառնալ Impact Hub-ի յուրօրինակ էկոհամակարգի անդամ, ինչպես նաև ստանալ խորհրդատվություններ տարբեր ոլորտների մենթորների, այդ թվում նաև ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ մասնագետների կողմից՝ ըստ ստարտափի զարգացման ընթացում առկա կարիքների:

 
Ֆիտոլայթ ստարտափի մասին

Գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչները (այդ թվում` ջերմոցային տնտեսությունները, ֆերմերները) և առհասարակ այն մարդիկ, ովքեր իրենց տանը սիրում են բույսեր աճեցնել, ամբողջ աշխարհում բախվում են բազմաթիվ խնդիրների, որոնցից թերևս ամենակարևորներից է լույսի սակավությունը կամ դրա բացակայությունը:

Գործարարների պարագայում վերջիններիս գումարվում են նաև հետևյալ խնդիրները.

  • հոսանքի մեծ ծախսերը,
  • սակավ լույսի խնդիրը լուծելուն միտված թանկարժեք լամպեր,
  • ցածր բերքատվություն
  • բույսերի դանդաղ աճ, և այլն:

Ֆիտոլայթ ստարտափը, որն այժմ նաև ունի նախադրյալներ բիզնես գործունեություն սկսելու, հիմնադրվել է երեք անհատների կողմից, ովքեր առաջարկում են վերոնշյալ խնդիրների ամբողջական լուծում LED  տեխնոլոգիաներով հավաքված ֆիտոլամպերի միջոցով:

Ֆիտոլայթի համահիմնադիրներն են հանդիսանում Գևորգ Հովհաննիսյանը, Մասիս Միքայելյանը և Լևոն Եղիազարյանը, ովքեր կուտակել են համապատասխան մասնագիտական գիտելիքներ և աշխատանքային փորձ LED  տեխնոլոգիաների, վաճառքի և մարքեթինգային ինչպես նաև ֆինանսական և հաշվապահական հաշվառման ոլորտներում:

Լամպն իրենից ներկայացնում է LED տեխնոլոգիայով հավաքված արտադրանք, որն ընդգրկում է տեսանելի լույսի ամբողջ սպեկտրը, ինչն անհրաժեշտ է բույսերին կատարելու ֆոտոսինթեզի ամբողջ գործընթացը:

LED տեխնոլոգիայով այս լամպի միջոցով հնարավոր է

  • արագացնել բույսի աճը 40%-ով
  • Կրճատել ծախսերը 30 %-ով
  • Կատարված ներդրման հետգնման ժամկետը ՝ սկսվում է 2 տարուց
  • Եվ ամենակարևորը, որ այս լամպերը 100% անվնաս են բոլոր տեսակի բույսերի համար:

Հիմնական սպառողները ջերմոցներն են, ֆերմերային տնտեսությունները և անհատները:

Յուրաքանչյուր լամպի արժեքը սկսվում է 50-300$ սահմաններում, կախված բույսերի տեսակներից և ջերմոցային տնտեսության կառուցվածքից:

Հետագայում նախատեսվում է նաև լամպերի ինտեգրացիա software-ով, որը սպառողին հնարավորություն կտա ճկուն կառավարել դրանք հեռախոսի միջոցով, որի ամսական մասնակցության վճարները կդառնան հավելյալ եկամտի աղբյուր: Շուկան բավականին մեծ է, և անցնում է 500 մլն դոլարից յուրաքանչյուր տարի: ՀՀ շուկան գնահատվում է շուրջ 240 մլն ԱՄՆ դոլար, ռուսական շուկան՝ 780 մլն ԱՄՆ դոլար,  իսկ օրինակ Հոլանդիայում 4.8 մլրդ ԱՄՆ դոլար, Չինաստան՝ 828 մլրդ ԱՄՆ դոլար: Այսօր այդ խնդիրների լուծումն առաջարկվում են այնպիսի լամպերի միջոցով, որոնք ավելի ծախսատար են, թանկարժեք և չեն ապահովում ֆոտոսինթեզի ամբողջական գործանթը, իսկ  ըստ իրենց կողմից ներկայացվող տվյալների աճն արագացնում են մինչև 30%:

Մասնակցություն տարբեր մրցույթներին և ծրագրերին 

Դեռևս անցած տարվանից երիտասարդների նպատակաուղղված և հայրենական արտադրության կազմակերպմանը միտված ջանքերը ձեռքբերումների արդյունք տվեցին և շարունակվում են իրականացվել մասնակցություն մի շարք տեղական և միջազգային միջոցառումների շրջանակների և նախագծերի:

Դրանցից առանձնացնում են Սևան Ստարտափ Սամմիթ 2017 և Սիսայդ Ստարտափ Սամմիթ 2018-ը, Ստարտափ Ակադեմիայի դասընթացների ծրագիրը, ԵՄ կողմից ֆինանսավորվող IMG 2018-2020 ծրագիրը:

2017թ.ի նոյեմբեր ամսից թիմի անդամներն ընգրկվել են նաև ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Impact Hub Երևանի համատեղ ծրագրում, ինչի շրջանակներում ստանում են հարմարավետ և շատ արդյունավետ աշխատանքային հարթակ:

Ֆիտոլայթը համագործակցում է Նորվեգական հայտնի NIBIO բույսերի ֆիզիոլոգիայի հետազոտական կենտրոնի և Իսրայելի Seach Sarid հետազոտական ընկերության հետ, ինչի շրջանակներում պատրաստվում են ուղարկել ֆիտոլամպեր թեստավորման և փաստաթղթավորման համար:

Ընկերությունը նախատեսում է հաջող թեստավորման արդյունքներից հետո զբաղվել տեխնոլոգիայի միջազգային պատենտավորման աշխատանքներով և իրականացնել հայրենական արտադրության արտահանում ՌԴ, ԱՄՆ և Եվրոպական շուկաներ:

Արդեն իսկ Լամպերի առաջին խմբաքանակն ուղարկվել է Իսրայելի Սիչ Սարիդ ընկերություն՝ թեստավորման և փաստաթղթավորման:

Արմենիա TV անդրադարձը Fitolight-ի թիմին Սիսայդ Ստարտափ Սամմիթ 2018-ի ընթաացում: