Պատվիրակության կազմում բացի ԱԿԲԱ Ֆեդերացիայի ներկայաուցիչներից ներկա էին Հայաստանի գինու և խաղողագործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, GIZ ընկերության տեխնոլոգիական ոլորտի զարգացման խորհրդատու Դավիթ Քարտաշյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման դեպարտամենտի ներկայացուցիչ Մագդա Հովհաննիսյանը, " ՎԻՊ ԱԳՐԻ ՔՈ" ագրոնոմիական ծառայության ղեկավար , դասընթացավար Կարեն Մինասյանը, ԱԿԲԱ Բանկի հաճախորդ, չրագործական և սառնարանային գործնեությամբ զբաղվող "ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐՈՒՊ" ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Հովհաննես Սարգսյանը։ ՈՒզբեկստանի կողմից մեզ ուղեկցում էր փորձագետ Մումին Իսամիդդինովը, ում երկու անգամ հրավիրել ենք Հայաստանի՝ մեր ֆերմերների հետ դասընթացներ անցկացնելու նպատակով։
Առաջին օրը այցելեցինք Բախրոմ Բոյմաթովի ֆերմերային տնտեսություն, որը իրենից ներկայացնում էր 150 հա սեղանի սորտի խաղողի այգիներ և ժամանակակից սարքավորումներով հագեցած 2000 տոննա տարողությամբ սառնարանային տնտեսություն։ Այստեղ ներկայացվեց , թե ինչ սորտեր են մշակվում, ինչպես է իրականացվում խաղողի արդյունավետ մշակությունը այգիներում և թե ինչպես է բերքահավաքի ճիշտ կազմակերպումը էապես ազդում խաղողի հետագա որակի վրա։ Սառնարանային տնտեսություններում մասնրամասն ներկայացվեցին տեխնոլոգիական փուլերը և որքան կարևոր է դրանց ճիշտ ժամանակին կիրառելու պահանջների պահպանումը։ Այստեղ մեծ ուշադրություն է դարձվում բերքահավաքից հետո խաղողի բերքի նախնական սառեցման/ հովացում/ ապահովմանը , որից հետո արդեն կարելի է տեղափոխել հիմնական պահպանման խցիկներ։
Հաջորդ օրը այցելությունը "Ալտիարիք Ագրոսթար" կենտրոնում էր։
Ալտիարիք Ագրոսթարը Ուզբեկստանում գործող խոշոր, ժամանակակից գյուղատնտեսական ձեռնարկություն է, որը պետության կողմից հիմնված Uzagrostar Holding-ի մաս է կազմում: Ընկերությունը մասնագիտանում է սեղանի խաղողի մշակման, պահպանման, վերամշակման և արտահանման մեջ:
Հիմնական գործունեություն
• Խաղողի տեսակներ. Ընկերությունը մասնագիտանում է տեղական և արտահանման հայտնի տեսակների, ինչպիսիք են Ռիզամաթը, Խուսեյնին, Քելինբարմոկը և Կորա Քիշմիշը (սև չամիչա):
• Նորարարություն և ենթակառուցվածքներ. Մի քանի հեկտար տարածք զբաղեցնող գյուղատնտեսական համալիրը հպարտանում է ժամանակակից ջերմոցներով (ներառյալ ձմեռային խաղողի բերքահավաքի չինական տեխնոլոգիաները) և տնկարաններով, որոնք նախատեսված են արմատակալների վրա բարձրորակ սորտեր աճեցնելու համար:
• Բուսասանիտարական լաբորատորիա. Հնարավորություն է տալիս տեղում բույսերի հիվանդությունների արագ հայտնաբերման և վերացման համար:
• Ընկերությունն ունի իր սեփական ժամանակակից սառնարանային համալիրները մրգերի երկարատև պահպանման համար, որին հաջորդում է արտադրանքի կենտրոնացված արտահանումը դեպի ԱՊՀ և եվրոպական երկրներ:
Նաև կազմակերպում են դասընթացներ ֆերմերների շրջանում նոր սորտերի մշակման և սառնարանային տնտեսոթւյուններ հիմնելու նպատակով գիտելիքներ տրամադրելու համար։
Ամփոփելով ողջ տեղեկատվությունը ՝ պատվիրակության մասնակիցների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց պատրաստել տեսանյութ, որի միջոցով մեր ֆերմերներին կներկայացվի այցելությունը։ Միաժամանակ նախատեսվում է հաջորդ տարի կազմակերպել ֆերմերների խմբի այց Ուզբեկստան, որտեղ նրանք անմիջական ձևով կծանոթանան ներկայացված փորձին ։
