Սեպտեմբերի 19-ին և 20-ին Երևանի «Երազ» այգին կվերածվի մեղրի, մեղվամթերքի, ազգային մշակույթի և լավ տրամադրության իրական տոնի։ 🐝🍯🎶
Սիրով հրավիրում ենք բոլորին՝ այցելելու արդեն 4-րդ «ՄԵՂՐԱՏՈՆ» մեղվամթերքի ցուցահանդես-տոնավաճառը։
✨ Ի՞նչ է սպասվում «ՄԵՂՐԱՏՈՆ»-ում։
🍯 Տարբեր տեսակի բնական մեղրի և մեղվամթերքի ցուցահանդես ու վաճառք
🐝 Մեղվաբույծների և մեղվամթերք արտադրողների տաղավարներ
🧴 Մայրակաթ, ակնամոմ, ծաղկափոշի, մեղրամոմ և այլ մեղվամթերք
🔧 Մեղվաբուծական նյութերի, պարագաների և սարքավորումների ներկայացում
🤝 Հանդիպումներ և շփումներ մեղվաբույծների ու ոլորտի մասնագետների հետ
🎶 ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
🎵 Ազգային դասական երաժշտություն՝ «Խազեր» երգչախումբ
💃 Ազգային երգի և պարի ուսուցում՝ «Վարը Վարենկ»
🎲 Հետաքրքիր խաղեր և զվարճալի ակտիվություններ՝ երեխաների և մեծերի համար
🎉 Տոնական, ջերմ և ընտանեկան մթնոլորտ՝ լի երաժշտությամբ, պարով, խաղերով և, իհարկե, մեղրի քաղցր բույրով։ 🍯❤️
«ՄԵՂՐԱՏՈՆ»-ի նպատակն է մեկ վայրում համախմբել մեղվաբույծներին, մեղվամթերք արտադրողներին, ոլորտի կազմակերպություններին և, իհարկե, մեղրի ու բնական արտադրանքի սիրահարներին։
📅 Սեպտեմբերի 19–20, 2026 թ.
⏰ 11։00–20։00
📍 «Երազ» այգի, Երևան
🎟️ ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է 🎟️
Միջոցառումը կազմակերպվում է «Մեղվաբուծության ակադեմիա»-ի կողմից՝ «Մեղվաբուծության Դարբնոց» գիտակրթական կենտրոնի հետ համատեղ։
🤝 Միջոցառման կազմակերպմանն աջակցում են «ԱԿԲԱ Ֆեդերացիան» և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «SIGMA» ծրագիրը։
🐝🍯 Եկե՛ք միասին նշելու մեղրի, մեղվամթերքի և մեղվաբուծության տոնը։
❤️ Սպասում ենք ձեզ «ՄԵՂՐԱՏՈՆ 2026»-ին։
#Մեղրատոն2026 #ՔաղցրՕրերԵրևանում #Մեղր #Մեղվամթերք #Մեղվաբուծություն #Երևան #Խազեր #ՎարըՎարենկ
