Դիլիջանում արդեն 8 տարի գործող «Հովազ վայն ռումի» շարունակությունը դարձած այս նորաբաց սրահում այցելուները կարող են ծանոթանալ նաև Հայաստանում եզակի՝ Շարմայի մեթոդով պատրաստված փրփրուն գինու՝ Gooneh secco-ի արտադրությանն ու համտեսել այն։ Gooneh-ի արտադրությունն ու համտեսի սրահի հիմնմանն աջակցել է Ակբա Ֆեդերացիան, որի աջակցությամբ ձեռք բերվեցին ժամանակակից արտադրական սարքավորումներ, ինչպես նաև տեղադրվեցին արևային վահանակներ և էներգիայի կուտակիչներ։
«Մենք աջակցեցինք այս համտեսի սրահի ստեղծմանը. մասնավորապես տեղադրեցինք արևային պանելներ և կուտակիչներ, ինչպես նաև օգնեցինք արտադրությունը համալրել տարբեր տեսակի նոր սարքավորումներով։ Աջակցության հիմնական նպատակը Հայաստանում գինու զբոսաշրջության զարգացումն է»,- նշում է Ակբա Ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը։ «Այս սրահում մենք կարողանում ենք նոր փորձառություն տրամադրել մեր զբոսաշրջիկներին, ովքեր տեղում հնարավորություն կունենան ստեղծելու գինու իրենց բլենդը։ Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ այստեղ մենք արտադրում ենք փրփրուն գինի՝ Հայաստանում նմանը չունեցող շշալցման սարքավորումներով»,- նշում է «Վայն Ֆորմուլա» ընկերության համահիմնադիր, տնօրեն Վարդուհի Տոնոյանը։Պտտվող խցանով Gooneh secco-ները շուտով կհայտնվեն հայկական և եվրոպական շուկաներում՝ ներկայացնելով հայկական ժամանակակից գինեգործությունը, իսկ նորաբաց համտեսի սրահը արդեն պատրաստ է ընդունել առաջին այցելուներին:
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու ամրապնդմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:
Մանրամասն՝ տեսանյութում https://youtu.be/YaBaE0msPOE։
