Բերդ ԱգրոՖեսթ՝ Տավուշի ամենասիրված գյուղատնտեսական և համայնքային փառատոններից մեկը։
Յուրահատուկ հնարավորություն՝ բացահայտելու Բերդի բնությունը, համերը, մշակույթն ու սահմանամերձ համայնքների հյուրընկալությունը։
Տեղական օրգանական գյուղմթերքի և ձեռագործ արտադրանքի ցուցահանդես-վաճառք։
Ժամանակակից և ավանդական գյուղտեխնիկայի ցուցադրություն։
Ֆերմերային մրցույթներ, համտեսներ և խոհարարական վարպետաց դասեր։
Ազգային երաժշտություն, պարեր և ժամանցային ծրագրեր ողջ ընտանիքի համար։
Հարթակ՝ տեղական արտադրողների, զբոսաշրջիկների, բիզնեսի և զարգացման գործընկերների համագործակցության համար։
ԱԿԲԱ Ֆեդերացիան միջոցառմանը հանդես եկավ մեր գործընկերներ VIPECO AM և ԿԱՆԱՉ ԱՐԱՀԵՏ ՀԿ հետ համատեղ. փառատոնի ընթացքում կազմակերպված մրցույթի հաղթողներին տրվեցին մրցանակների փաթեթներ VIPECO-ի արտադրանքներով և Նունե Սարուխանյանի հեղինակած գրքերի ժողովածուով։ Ինչպես նաև նրանց հնարավորություն տրվեց մասնակցել 2027թ-ին մեր կողմից կազմակերպվող բոլոր դասընթացներին։
Մանրամասն տեսանյութում https://www.facebook.com/share/p/1Ep3NpJ15o/
