Eng
clear

ԱԿԲԱ Ֆեդերացիա-Իմփաքթ Հաբ Երեւանի կրթաթոշակների ծրագրի շրջանակում Խելացի ագրո-համայնք ստարտափը ԱԿԲԱ ֆեդերացիայի ֆինանսավորմամբ հնարավորություն է ստացել մեկ տարվա ընթացքում դառնալ Իմփաքթ Հաբի յուրօրինակ էկոհամակարգի անդամ, ինչպես նաև ստանալ խորհրդատվություններ տարբեր ոլորտների մենթորների, այդ թվում նաև ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ մասնագետների կողմից՝ ըստ ստարտափի զարգացման ընթացում առկա կարիքների:

Նախագիծն ուղղված է նորարական տեխնոլոգիաների և կրեատիվ գաղափարների միջոցով գյուղական համայնքների զարգացմանն և տուրիզմի խթանմանը։ Նախատեսվում է գյուղական պիլոտային համայնքներում տեղադրել աղբորսիչ ցանցեր ջրատարերի ու գետերի վրա, համայնքային թափոններն ուղղել վերօգտագործման համայնքի կարիքների համար և խթանել գյուղական երիտասարդության մասնակցությունը համայնքի զարգացման գործում։ Ակնկալվում է համայնքը դարձնել ցուցադրական զբոսաշրջիկների համար՝ ապահովելով համայնքում զբաղվածություն և նպաստել աշխատատեղերի ստեղծման։ 

Ստարտափի թիմը գտնվում է Երևանում, սակայն հիմնական գործունեությունն ուղղված է ՀՀ մարզերում, մասնավորապես՝ Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Սյունիքի։

Ստարտափի նախնական պրոդուկտն է Փոքր Վեդի համայնքի ջրատարի վրա պիլոտային տեղադրված աղբահավաք ցանցավանդակը, ինչպես նաև էկո-կրթական թեմատիկ խաղերը։ Վերջիններս արդեն իսկ գտնվում են վաճառքում։

Ծրագիրն սկիզբ է առել դեռ վաղ գաղափարային փուլում. չկար գաղափար գետերի վրա աղբահավաք ցանցավանդակների տեղադրումը, հավաքված աղբի մշակումն ու էներգիայի ստացումը։ Ստարտափի շրջանակում, ԱԿԲԱ ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբի թիմերի աջակցությամբ ստարտափի գաղափարը ընդլայնվեց՝ տալով նոր պտուղներ։ 2020-2021թ հուլիս ընթացքում ընտրվել են պիլոտային երկու համայնքներ՝ Արմավիրի մարզի Երասխահուն և Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքները, որտեղ նպատակ է դրվել ֆինանսավորման առկայության պայմաններում ջրատարի և գետի վրա տեղադրել աղբահավաք ցանցավանդակներ ու աղբի պիրոլիզի համակարգեր։

Բացի այդ, «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի թիմը ստեղծել է երեք խաղ՝ ԷկուՇուտՀասիկ-կլիմա, ԷկուՇուտՀասիկ-թափոններ և ԷկոՇտապիկ, որոնք հանվել են վաճառքի։ Մինչ այժմ վաճառվել է խաղերի շուրջ 40 օրինակ։

Ներկայում, ստարտափը շարունակում է իր գաղափարների իրականացումը՝ ձեռք ենք բերել համաձայնագրեր, պայմանավորվածություններ, իրականացնում ենք էկո-կրթական միջոցառումներ, մշակում ենք նոր ծրագրեր։

2020թ-ին ՀԿ-ն ձեռք է բերել վեբ կայք՝ www.envhealth.am

Ստարտափը նպատակ ունի ստեղծել ցուցադրական գյուղական համայնք, որտեղ թափոնները ջրատարերում, գետում ու համայնքում հավաքվում են, մշակվում, իսկ ստացված էներգիան օգտագործվում է շենք շինությունների ջեռուցման համար։

Իրականացված ծրագրերն են՝ 

1. Էկո-խաղահրապարակի կառուցում Վայոց Ձորի Արտաբույնք համայնքում, 2020թ

2. Թափոնների վերաբերյալ ուսուցողական վեբինարներ և «Աղբից մաքուր մոլորակ» մրցույթ դպրոցականների համար, 2020թ

3. Երիտասարդների դերի խթանում համայնքներում` ուղղված ԿԶՆ-ներին հասնելուն, 2020թ

4. Ծառատունկ և էկոխաղեր Վեդի համայնքում, ապրիլ 2021թ

5. Բաց դռների օր ՀԿ-ի գործունեությունը ցուցադրելու նպատակով, մայիս 2021թ

6. «Լինենք իրազեկ, պահպաննենք օզոնային շերտը» միջոցառումների շարք՝ վեբինարներ, մրցույթ, ամառային ճամբար, մարտ-սեպտեմբեր, 2021թ

7. ԷկոՇտապիկ խաղի մշակում զբոսավարների համար, որպես ընտանեկան տուր փաթեթների բաղկացուցիչ մաս, հունիս 2021թ

8. Հուշագրեի ստորագրում Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքապետարանի հետ, հուլիս 2021թ

7. Ծրագրային առաջարկի մշակում և նախնական ցուցադրում EU4Sevan, GIZ ծրագրին՝ ֆինանսավորման նպատակով, մայիս-հուլիս 2021թ