ԱԿԲԱ Ֆեդերացիան GIZ -ի Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում ընկերության և «ԵԳՄ» ՀԿ-ի մասնագետների հետ համատեղ իրականացնում է ծրագիր Վայոց Ձորի մարզում, որի նպատակն է «ԵԳՄ» ՀԿ-ի մասնագետների կողմից կազմակերպել գործընթացների պլանավորում և դրանց իրականացումն ուղղված է տնայնագործ գինեգործներին խաղողի մշակումից մինչև գինու պատրաստում ուսումսում: Ծրագրին ԱԿԲԱ Ֆեդերացիայի ֆինանսավորմամբ մասնակցել են Վայոց Ձորի ԳՓՄՄ անդամ հանդիսացող 2 տնայնագործ գինեգործներ Աղավնաձոր գյուղից:
2018թ-ի նոյեմբերից 2019թ-ի մարտ ամիսների ընթացքում կատարվել է գինիների նստվածքից անջատում, գինիների համտես, խաղողի այգու էտ, ստացված գինու և այգու մշակման խորհրդատվություն։
Գինիների գնահատում` համտեսի միջոցով
Գինիների որակը գնահատելու համար կատարվում է ինչպես ֆիզքիմ, այնպես էլ օրգանոլեպտիկ հետազոտություն։ Լաբորատոր անալիզների վերլուծություն ից հետո ԵԳՄ-ի մասնագետները կազմակերպել են գինու համտես` ներգրավելով ոլորտի մասնագետներին։ Համտեսին մասնակցել են Հայաստանի Խաղողագործության և Գինեգործության Հիմնադրամի (VWFA) տնօրեն Զարուհի Մուրադյանը, InVino գինու մասնագիտացված խանութ սրճարանի համահիմնադիր Մարիամ Սաղաթելյանը, EVN գինու ակադեմիայի լաբորատորիայի տնօրեն Միքայել Միքայելյանը և Տրինիտի Կանյոն Այգիների գլխավոր գինեգործ Արտեմ Պարսեղյանը։
Համտեսի տվյալների արդյունքներով արձանագրվել են, որ շահառուների գինիներում էլ կա որակական դրական տարբերություն: Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ անկախ մասնագետների կողﬕց կատարված համտեսի տվյալներով` գինիները ունեն որակական դրական փոփոխություն։ Նույն փոփոխությունը նկատելի է հենց շահառուների կողﬕց։ Այնքան նկատելի և ոգևորիչ, որ նրանք հայտնել են պատրաստակամություն, այգու նույն հատվածը նույն մշակմամբ շարունակելու և տեխնոլոգիան ավելի կատարելագործելու։
Խաղողի վազի էտ
Հաշվի առնելով խաղողի այգու անցած տարվա մշակման արդյունավետությունը, շահառուները տրամադրեցին նույն այգիների նույն մարգերը նմանատիպ մշակման։ Ծրագրի շահառուները փաստում են, որ ԵԳՄ-ի կողﬕց մշակված մարգերի խաղողը շատ ավելի հեշտ էր մշակել և ստացված խաղողը ավելի որակով էր, քան իրենց ավանդական ձևով մշակված տարածքինը։