ACBA Federation/Impact Hub Երեւանի կրթաթոշակների ծրագրի շրջանակում ՍՊԻՏԱԿ ՄԱՆՈՒՇԱԿ ստարտափը ԱԿԲԱ ֆեդերացիայի ֆինանսավորմամբ հնարավորություն է ստացել մեկ տարվա ընթացքում դառնալ Impact Hub-ի յուրօրինակ էկոհամակարգի անդամ, ինչպես նաև ստանալ խորհրդատվություններ տարբեր ոլորտների մենթորների, այդ թվում նաև ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ մասնագետների կողմից՝ ըստ ստարտափի զարգացման ընթացում առկա կարիքների:
Ստարտափի առաքելությունն է Լոռու մարզի կանանց տնտեսական հզորացում՝ բնական բուսական յուղերի արտադրության և վաճառքի միջոցով։ «Սպիտակ Մանուշակ ՍՁ-ն գործում է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։
2019 թվականին «ՍՊԻՏԱԿ ՄԱՆՈՒՇԱԿ ՍՁ-ն սկսել է արտադրական պրոցեսը և 12 բույսերից ստացել է Էքստրակցիաներ, դրանք են ՝ եղինջ, գնարբուկ, լորենի, երիցուկ, վարդ, դաղձ, ռեհան, հազարատերևուկ, ուրց, յասաման, խատուտիկ, խնկածաղիկ։
Այժմ ընթանում են ՍՁ-ի գրանցման աշխատանքները, որին կհետևեն լաբորոտոր փորձաքննությունները, իսկ արդեն գրանցված և սերտիֆիկացված պրոդուկտներ արտադրող «ՍՊԻՏԱԿ ՄԱՆՈՒՇԱԿ-ը իր արտադրանքը կներկայացնի ոչ միայն փառատոնների, ցուցահանդես-վաճառքների ժամանակ, այլ նաև հասանելի կլինի դեղատներում, դառնալով Սպիտակ քաղաքի բրենդն ու այցեքարտը։ Այժմ աշխատում ենք թիրախավորել դեղատները և այլ պոտենցյալ գնորդներին վաճառքներ իրականացնելու համար։