ԱԿԲԱ Ֆեդերացիա-Իմփաքթ Հաբ Երեւանի կրթաթոշակների ծրագրի շրջանակում MiCofe ստարտափը ԱԿԲԱ ֆեդերացիայի ֆինանսավորմամբ հնարավորություն է ստացել մեկ տարվա ընթացքում դառնալ Իմփաքթ Հաբի յուրօրինակ էկոհամակարգի անդամ, ինչպես նաև ստանալ խորհրդատվություններ տարբեր ոլորտների մենթորների, այդ թվում նաև ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ մասնագետների կողմից՝ ըստ ստարտափի զարգացման ընթացում առկա կարիքների:
MiCoFe֊ն էկոլոգիապես մաքուր, կենսաքայքայվող օրգանական պարարտանյութ է, որի ստեղծման հիմքում ընկած է եփած սուրճի մնացորդների վերաօգտագործման տեխնոլոգիան։ Գաղափարն է հավաքագրել, վերամշակել այդ մնացորդները, որոնք այնուհետև հանդիսանալու են միջավայր օգտակար կանսապարարտանյութ հանդիսացող մանրէների համար։ Գաղափարի նորարությունը թափոնների մշակման տոխնոլոգիան է և Հայաստանի տարբեր տարածքներից մեկուսացված էնդեմիկ մանրէների օգտագործումը։
Թիմը ձևավորվել և գործում է Երևանի պետական համալսարանի Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում, որտեղ իրականացվել են նախնական փորձարկումները և թեստավորումը։ Ուսումանսիրվել է ստացված կենսաբանական ակտիվ նյութի ազդեցությունը մի քանի մշակաբույսերի մաքուր կուլտուրաների (վարունգ, լոլիկ, տաքդեղ և այլն)վրա։ Այնուհետև 2021 թվականի ամռանը ԱԿԲԱ Ֆեդերացիայի աջակցությամբ և միջնորդությամբ հնարավորություն ենք ստացել դաշտային պայմաններում ուսումասիրել նյութի ազդցեությունը վարունգի վրա Արմբերրի տնտեսությունում։ Թիմն այժմ գնել է նոր սարքավորում, որի շնորհիվ կկարողանա էլ ավելի լավ մշակման ենթարկել իր պարարտանյութը։