
ԱԿԲԱ Ֆեդերացիա-Իմփաքթ Հաբ Երեւանի կրթաթոշակների ծրագրի շրջանակում Salad Is ստարտափը ԱԿԲԱ ֆեդերացիայի ֆինանսավորմամբ հնարավորություն է ստացել մեկ տարվա ընթացքում դառնալ Իմփաքթ Հաբի յուրօրինակ էկոհամակարգի անդամ, ինչպես նաև ստանալ խորհրդատվություններ տարբեր ոլորտների մենթորների, այդ թվում նաև ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ մասնագետների կողմից՝ ըստ ստարտափի զարգացման ընթացում առկա կարիքների:
Թիմը զբաղվում է ճաշերի և աղցանների պատրաստմամբ։ Գաղափարը կայանում է նրանում, որ ճաշի համար նախատեսված ամբողջ անհարժեշտ սնունդը մթերվում և պատրաստվում է Արմավիրի մարզի Արշալույս համայքնում, որտեղ աշխատում են բացառապես տեղացի կանայք և մթերվում է բացառապես տեղական մթերք։ Ստարտափն այժմ իրականացնում է վաճառք koriz հավելվածի և այլ սուպերմարկետային ցանցերի միջոցով։ Ստարտափ ինկուբատորի արդյունքում գաղափարը վերածվել է գործող բիզնեսի՝ գրանցվել պետռեգիստրում և դարձել հարկատու։
