Eng
clear

ԱԿԲԱ Ֆեդերացիան 2017թ. սկսել է նախաձեռնություն, որն ուղղված է տնային պայմաններում ձեթի արտադրություն իրականցնող գյուղատնտեսներին օգնել իրականացնել շշալցում և բրենդավորված վաճառք: Նախաձեռնության շրջանակում ԱԿԲԱ ֆեդերացիան կազմակերպել է Մելինեի Պարտեզ ընկերության հիմնադիր-տնօրեն Թալին Քևոնյանի այցելությունը Չարենցավան և հանդիպումը Բանկի ԳՓՄ անդամ հանդիսացող Ձեթ արտադրողների հետ:  Հանդիպման նպատակն էր փորձել աջակցել տնայնագործ ձեթ արտադրողներին որակյալ ձեթի շշալցման, բրենդավորման և վաճառքի գործընթացում: Հանդիպման ընթացքում Պարտեզ ընկերության հիմնադիր-տնօրենի հետ քննարկվել են հնարավոր համագործակցության ուղղությունները: