

ԱԿԲԱ Ֆեդերացիան մշակել է նոր բջջային հավելված KORIZ, այն օնլայն հարթակ է, որի միջոցով, այն գյուղացիները, ովքեր ունեն վաճառքի խնդիրներ, ստանում են հնարավորություն հավելվածում ներկայացնելու իրենց, իրենց պատմությունը, գյուղը, արտադրանքը և ստանալ աջակցություն՝ վաճառքի տեսքով: Koriz հավելվածը, Ձեզ հնարավորություն կտա օնլայն տարբերակով, առանց տանից դուրս գալու, պատվիրել թարմ գյուղմթերք անմիջապես գյուղացուց, առանց որևէ վերավաճառողի: Հավելվածի միջոցով տեսնում եք այն գյուղացուն կամ արտադրողին ումից ցանկանում եք գնում կատարել:
Koriz բջջային հավելվածն օգնում է գյուղացիներին իրականացնել գյուղմթերքի լրացուցիչ օնլայն վաճառքներ՝ միևնույն ժամանակ հնարավորություն տալով Երևանի բնակիչներին գնումներ կատարել անմիջապես գյուղացուց՝ աջակցելով գյուղին և գյուղացուն:
Որպես գնորդ, koriz հավելվածից դեռևս կարող են օգտվել միայն Երևանի բնակիչները:
App Store և Google Play հարթակներում փնտրեք koriz անվանումը, և ներբեռնեք այն: Ստորև ներկայացված են նաև համապատասխան հղումները՝ IOS, android:
Հաշվի առնելով այս անսովոր իրավիճակը, մենք կրկնակի կրճատել ենք առաքման վճարը, և դուք կարող եք օգտվել այս հնարավորությունից, ու պատվիրել ձեր նախընտրած գյուղմթերքը առանց տանից դուրս գալու, մեկ առաքման / այցի համար անկախ պատվերի քանակից ու տեսակից վճարելով 400 դրամ, նախկին 900 դրամի փոխարեն: Առաքումն իրականացվում է մարզերից դեպի Երևան:
