ACBA Federation/Impact Hub Երեւանի կրթաթոշակների ծրագրի շրջանակում ՍՊԻՏԱԿ ՄԱՆՈՒՇԱԿ ստարտափը ԱԿԲԱ ֆեդերացիայի ֆինանսավորմամբ հնարավորություն է ստացել մեկ տարվա ընթացքում դառնալ Impact Hub-ի յուրօրինակ էկոհամակարգի անդամ, ինչպես նաև ստանալ խորհրդատվություններ տարբեր ոլորտների մենթորների, այդ թվում նաև ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ մասնագետների կողմից՝ ըստ ստարտափի զարգացման ընթացում առկա կարիքների:
2017 թվականին հիմնադրված Revalcon -ը լուծում է ոռոգման գործընթացներում առաջացած բարդ տեխնոլոգիական մարտահրավերները։ Լինելով գյուղատնտեսության ոլորտում հայկական տեխնոլոգիական ապրանքանիշ ընկերությունն ունի համաշխարհային տեսլական։ Rvealcon -ը առաջարկում է END to END լուծումներ։ Հիմնված լինելով LORA տեխնոլոգիաների վրա՝ ոռոգման ամբողջ գործընթացը վերահսկվում է ինչպես բջջային, այնպես էլ վեբ հավելվածների միջոցով՝ օգտագործելով IOT: Ծառայությունը վերահսկում է պոմպերի և փականների աշխատանքը, տեղեկություններ է հավաքում դաշտերից։ Օգտագործելով եղանակի և խոնավության վերաբերյալ տվյալները՝ օգտագործողները կարող են ճշգրտել ոռոգման ժամանակացույցը։ Բացի այդ, տեխնոլոգիան ապահովում է ներմեքենայական փոխազդեցություն մինչև 15 կմ հեռավորության վրա՝ էներգիայի նվազագույն սպառումով։
Ընկերությունը հետազոտում է տեղանքը և կատարում նախագծային աշխատանքներ, որը երաշխավորում է առագման ամենաարդյունավետ տարբերակը։ Ամիջականորեն դաշտում տեղադրվում են փականների կառավարման սարքավորումները և սերվերը, որից հետո հաճախորդին տրամադրվում է կառավարման կայքի և հավելվածի հասանելիությունը։