Eng
clear

ԱԿԲԱ Ֆեդերացիա-Իմփաքթ Հաբ Երեւանի կրթաթոշակների ծրագրի շրջանակում Բերքազորահավաք ստարտափը ԱԿԲԱ ֆեդերացիայի ֆինանսավորմամբ հնարավորություն է ստացել մեկ տարվա ընթացքում դառնալ Իմփաքթ Հաբի յուրօրինակ էկոհամակարգի անդամ, ինչպես նաև ստանալ խորհրդատվություններ տարբեր ոլորտների մենթորների, այդ թվում նաև ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ մասնագետների կողմից՝ ըստ ստարտափի զարգացման ընթացում առկա կարիքների:

Բերքազորահավաքը քաղաքաբնակների համար ձևավորված նոր ժամանցի տարբերակ է, որն անցկացվում է գյուղական համայնքներում և ֆերմաներում։ Նպատակն է վայելել ժամանցը գյուղական համայնքներում ընտանիքով կամ ընկերների հետ՝ ստանալով անգնահատելի գիտելիքներ և նոր փորձառություններ։ Բացի այդ, օգնելով ֆերմերներին ամենօրյա աշխատանքներում նպաստում ենք համայնքների զարգացմանն ու կյանքի որակի բարելավմանը։ Բերքազորահավաքը հասանելի է Գողթ, Արամուս, Ծաղկաշեն և Մրգաշատ գյուղերում։ Բաղկացած է թիմբիլդինգային հատվածից՝ ֆիզիկական աշխատանքի տեսքով, կրթական և ժամանցային հատվածից, պիկնիկից՝ որը միայն տեղական ու թարմ մթերքից է պատրաստվում։ Նպատակներից է նաև գյուղական կյանքը քաղաքում նոր թրենդ դարձնելը և ստեղծել էկոսիստեմ՝ գյուղական համայնքների կայուն զարգացման համար։ Խաղը կազմակերպվել է նաև ԱԿԲԱ բանկի աշխատակիցների համար։ ԱԿԲԱ բանկի աշխատակիցները 21.08.2021 -ին այցելել էին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղ՝ մասնակցելու խաղողի բերքահավաքի և մեկ օր անցկացնելու ֆերմերի այգում։ Տեղում ծանոցաթել էին աշխարհի տարբեր անկյուններից բերված խաղողների հազվագյուտ տեսակներին։ Օրը հագեցած է եղել թիմբիլդինգային խաղերով և մրցույթներով։