Eng
clear

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի պատճառով հետաձգված, Գերմանիայի Բնության Պահպանությանը Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը  և ԱԿԲԱ Ֆեդերացիան համատեղ 2020 թ․-ին վերսկում են «ԳՅՈՒՂԱԿԱն ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ծրագիրը։ Այն ուղղված է խթանել գյուղական համայնքներում տուրիզմի զարգացմանը և նոր հնարավորություններ է տալիս տեղացիներին ստեղծել կամ զարգացնել իրենց գաղափարները այդ ոլորտում։

Գյուղական տուրիզմը մեր օրերում սրնթաց զարգացում է ապրում և օրեցօր էլ ավելի շատ զբոսաշրջիկներ նախընտրում են վայելել իրենց հանգիստը գյուղական միջավայրում։ Հայաստանն էլ իր հերթին առանձնանում և աչքի է ընկնում իր յուրօրինակ միջավայրով, հուշարձաններով և գյուղական կոլորիտով։ Գյուղական տուրիզմը ունի հսկայական պոտենցիալ Հայաստանում լինելու տուրիստական ծառայությունների մատուցման առաջատար ոլորտներից մեկը։

Այս տարի «Գյուղական Տուրիզմի Զարգացման» ծրագրի շրջանակներում իրականացվելու են հետևյալ միջոցառումները՝

  1. Էկո-արահետի կառուցում
  2. Դրամաշնորհային մրցույթներ
  • Ֆերմերի կյանքը
  • Նոր կառուցվող հյուրատուն
  • Գործող հյուրատուն

       3. Շահառուների համար խորհրդատվություն և մարկետինգային արշավ

Էկո-արահետի կառուցում

Ներկայումս էկո-արահետները համարվում են լավագույն միջոցներից մեկը կազմակերպելու ակտիվ հանգիստը և միևնույն ժամանակ ծանոթանալու տեղանքի առանձնահատկությունների հետ։ Այդ նպատակով նախատեսվում է մեկ արահետի կառուցում, որը մեզ հնարավորություն կտա ոչ միայն պահպանել մեր բնական արժեքները, նաև ակտիվորեն զարգացնել զբոսաշրջությունը։

Դրամաշնորհային մրցույթներ

1․ Դրամաշնորհ «Ֆերմերի կյանքը»

Տվյալ դրամաշնորհը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ունեն հետաքրքիր գաղափարներ զարգացնելու տուրիզմը իրենց տարածաշրջանում, օգտագործելով բնության, պատմամշակութային կամ այլ առանձնահատկություններ։ Այդպիսի օրինակներ են գինու համտեսի սրահները, լավաշի պատրաստման մաստեր-կլասերը, հովիվների հետ արշավները և այլն։ Ծրագրում պետք է շեշտադրումը դրված լինի հենց գյուղական միջավայրի պահպանության և ներկայացման վրա։

Ծրագրի տևողությունը չպետք է գերազանցի երկու ամիսը։

Ծրագրի իրականացման համար մեր կողմից տրվող դրամաշնորհի առավելագույն չափը չպետք է գերազանցի 1,500,000 ՀՀ դրամը։ Ինչպես նաև հաղթողները պարտավորվում են ունենալ սեփական ներդրում տրվող դրամաշնորհի առնվազն 30 % -ի չափով։

2․ Դրամաշնորհ «Նոր կառուցվող հյուրատուն»

Դրամաշնորհը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ունեն տուն, որը կարող է դառնալ հյուրատուն և հնարավորություն կունենա ընդունել զբոսաշրջիկների։

Ծրագրի տևողությունը չպետք է գերազանցի երկու ամիսը։

Ծրագրի իրականացման համար մեր կողմից տրվող դրամաշնորհի առավելագույն չափը չպետք է գերազանցի 3,000,000 ՀՀ դրամը։ Ինչպես նաև հաղթողները պարտավորվում են ունենալ սեփական ներդրում տրվող դրամաշնորհի առնվազն 50 % -ի չափով։

3․ Դրամաշնորհ «Գործող հյուրատուն»

Դրամաշնորհը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ունեն արդեն իսկ գործող հյուրատուն և ցանկանում են այն ընդլայնել կամ էլ ստեղծել հետաքրքիր անկյուն զբոսաշրջիկների համար։

Ծրագրի տևողությունը չպետք է գերազանցի երկու ամիսը։

Ծրագրի իրականացման համար մեր կողմից տրվող դրամաշնորհի առավելագույն չափը չպետք է գերազանցի 3,000,000 ՀՀ դրամը։ Ինչպես նաև հաղթողները պարտավորվում են ունենալ սեփական ներդրումը տրվող դրամաշնորհի առնվազն 50 % -ի չափով։

Դիմում-հայտը բոլոր վերը նշված անվանակարգերի համար լինելու է ընդհանուր, սակայն հատկացվող ֆինանսավորումը և պայմանները տարբեր են։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ճիշտ ընտրել հենց Ձեզ համապատասխան անվանակարգը։

Դրամաշնորհին դիմելու վերջնաժամկետն է՝ 07.06.2020, (դիմել մինչև 12:00 (GMT+4))։

Դիմում-հայտը լրացնելու համար սեղմել այստեղ։

Ծրագրին և կանոնակարգին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք կարդալ այստեղ։

Ծրագրի ընթացքում բոլոր մեր շահառուների համար կազմակերպվելու է խորհրդատվություն և մարկենտինգային արշավներ, որը հնարավորություն կտա էլ ավելի լավ ծանոթանալ ոլորտին, ստեղծել նոր մտքեր կամ էլ զարգացնել արդեն իսկ ունեցած գաղափարները։ Ի հավելումս, մասնակիցները հնարավորություն կունենան օգտվել greentourism.am էլ․ կայքից, որը էլ ավելի կընդլայնի բոլոր հնարավորությունները։ 

Հարցերի համար զանգահարել +374 44 599949 հեռախոսահամարով կամ գրել մեզ greentourism@nabu.am էլ․ հասցեով։