

ԱԿԲԱ Ֆեդերացիան GIZ -ի Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում ընկերության և «ԵԳՄ» ՀԿ-ի մասնագետների հետ համատեղ իրականացնում է ծրագիր Վայոց Ձորի մարզում, որի նպատակն է «ԵԳՄ» ՀԿ-ի մասնագետների կողմից կազմակերպել գործընթացների պլանավորում և դրանց իրականացումն ուղղված է տնայնագործ գինեգործներին խաղողի մշակումից մինչև գինու պատրաստում ուսումսում: Ծրագրին ԱԿԲԱ Ֆեդերացիայի ֆինանսավորմամբ մասնակցել են Վայոց Ձորի ԳՓՄՄ անդամ հանդիսացող 2 տնայնագործ գինեգործներ Աղավնաձոր գյուղից:
Ծրագրի նակարգիր
Ֆերմերների համար անհրաժեշտ փորձի և դասընթացների տրամադրում
Գինու որակը ուղղակիորեն կապված է խաղողի որակի հետ: Իսկ խաղողի որակը կախված է խաղողի այգու ճիշտ մշակումից: Վազի ձևավորումը` էտը, հանդիսանում է կարևորագույն աշխատանքներից առաջինը: Որին հաջորդում են վազի չոր կապը, այգու վարը, ոռոգումը և սրսկումը:
Գործընթացների ճիշտ և ժամանակին կազմակերպումը հանդիսանում է բարձր որակի խաղողի գրավականը: Այդ իսկ պատճառով «ԵԳՄ» ՀԿ-ի մասնագետները, շահառուների հետ միասին կազմակերպել են գործընթացների պլանավորում և դրանց իրականացումը:
Շահառուները տրամադրել են իրենց այգիներում մեկական կամ երկուական մարգ` ծրագրի պահանջով մշակմանը: Այդ մարգերը էտվել են գյուղացիների համար սովորական դարձած ժամանակից շուտ` փետրվարի վերջին` Գույոյի մեթոդով: Այգու մնացած մասը գյուղացիները էտել են իրենց պլանավորածով` մեկից երկու շաբաթ հետո`հովհարային կամ մասնակի կորդոնային համակարգերով:
Ֆերմերներին բացատրվել է չոր կապի կարևորությունը և Գույոյի մեթոդով էտի դեպքում չոր կապի առանձնահատկությունը:
Խաղողագործական աշխատանքների աջակցություն
Ծրագրի մասնագետները մասնակցել են էտման գործընթացի իրականացմանը: Էտի ճիշտ և արագ կազմակերպման համար գործընթացին են միացել «ԵԳՄ» ՀԿ-ի անդամները և «EVN»-ի ուսանողները: Շահառուների հետ քննարկվել են վարի խորությունը և ոռոգման անհրաժեշությունները: Ոռոգման հնարավորության բացակայության մտավախության պատճառով տեղի է ունեցել հանդիպում համայնքապետի հետ:
Շահառուների հետ քննարկվել են բուժիչ և կանխարգելիչ դեղամիջոցների անունները և դոզաները: Սրսկումներն իրականացվել է ապրիլի 15-20-ը:
