Շնորհակալություն ենք հայտնում դրամաշնորհի բոլոր մասնակիցներին: Անչափ բազմազան, հետաքրքիր ու գործուն ծրագրեր էին դիմել մեզ, ինչը բավականին դժվար էր դարձնում գնահատող կոմիտեյի աշխատանքը:
Կոմիտեն, որը կազմվել է NABU -ի և ACBA Federation-ի ներկայացուցիչներից, սահմանել և գնահատել է հետևյալ չափորոշիչներով՝
- Ծրագրի նպատակահարմարություն
- Օրիգինալություն, կրեատիվություն
- Ծրագրի կայուն զարգացման պոտենցիալ
- Ծրագրի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա
- Ազդեցությունը համայնքի զարգացման վրա
- Զբոսաշրջիկներ ներգրավելու տեսլականը
- Տեղանքի նկարագրություն
- Ծրագրի անհուսալիություն և ռիսկեր
Երկրորդ փուլ չանցած ծրագրերի դիմորդներին կոչ ենք անում չվահտվել. մեկ անգամ չհաղթելը դեռ չի նշանակում, որ Ձեզ ծրագիրը թերի է կամ անհաջող:
Շնորհավորում ենք այս փուլը հաղթահարած մասնակիցներին, սակայն հիշեցնենք, որ երկրորդ փուլի ընթացքում կկապնվենք Ձեզ հետ, ինչից հետո կընտրվեն միջին և փոքր դրամաշնորհների 4-ական հաղթող ծրագրերը:
Մենք երաշխավորում ենք գնահատման և ծրագրերի ընտրության անկողմնակիությունը:
ԱԿԲԱ ֆեդերացիան և ‹‹Գերմանիայի բնության պահպանության միության›› NABU Armenia հայաստանյան մասնաճյուղն ամփոփեցին մարտ ամսին համատեղ հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքները:
Դրամաշնորհի տրամադրման նպատակը Հայաստանում գյուղական տուրիզմի զարգացմանը նպաստելն է: Տեսանյութ.