Eng
clear

Մրցույթի հրավեր Թիվ HQ-CW-6 ԱԿԲԱ խմբի ընկերությունների գլխամասային գրասենյակի նոր շենքի համար Արտաքին լուսավորության համակարգի կոնցեպտի, նախագծի պատրաստման, մատակարարման և տեղադրման աշխատնքներ

Ամսաթիվ՝ 2024թ սեպտեմբերի 30

Պայմանագրի թիվ և անվանում՝ HQ-CW-6, Արտաքին լուսավորության համակարգի կոնցեպտի, նախագծի պատրաստման, մատակարարման և տեղադրման աշխատնքներ

Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 2024թ հոկտեմբերի 16, Երևանի ժամանակով 18:00

Պատվիրատու՝ «ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերություն, https://www.acba.am/am/, https://acbafederation.am/am,

Մրցութային խորհրդատու՝ «ՏԵԽՆՈԿՐԱՏ ԼԻԳԸԼ» ՍՊԸ, https://www.linkedin.com/company/technocratlegal arustamyan@technocrat.am

Գլխավոր Կապալառու՝ Ռենկո Արմեսթեյթ ՍՊԸ

Շինարարության որակի վերահսկող/Ինժեներ՝ Սի-Էմ-Սի Ինթերնեշնլ ՍՊԸ

Աշխատանքների կատարման վայրը՝ ՀՀ, Երևան, Իսակովի պող․ 22/1

1․ «ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերությունը ԱԿԲԱ խմբի ընրերությունների գլխամասային գրասենյակի նոր շենքի կառուցման նպատակով 2022թ․ նոյեմբերի 4-ին կնքել է կապալի պայմանագիր (Գլխավոր Կապալի Պայմանագիր) Ռենկո Արմեսթեյթ ՍՊԸ-ի (Գլխավոր Կապալառու) հետ։ Պատվիրատուն նախատեսում է, որ կառուցվող շենքերը պետք է ունենա արտաքին լուսավորություն։ Հայտատուները պետք է ներկայացնեն նախնական կոնցեպտ դիզայն, և Մրցույթում հաղթող ընկերությունը նախնական կոնցեպտ դիզայնի հիման վրա պետք է պատրաստի արտաքին լուսավորության վերջնական նախագիծ․ և այն Պատվիրատուի կողմից հաստատվելու դեպքում․ իրականացնի համապատասխան նյութերի մատակարարումը, տեղադրումը և շահագործման հանձնումը («Աշխատանքներ»)։

2. Տվյալներ ծրագրի վերաբերյալ. Ֆինանսների աղբյուրները՝ ԱԿԲԱ Բանկ ԲԲԸ-ի հիմնական սեփականատեր ԱԿԲԱ Ֆեդերացիայի մասնավոր միջոցներ

Վայրը՝ ՀՀ, ք.Երևան, Ծովակալ Իսակովի պող․ 22/1 

Տարածքի մակերեսը` 2.6 հա

Կառուցվող շինությունների ընդհանուր մակերեսը` >13000քմ

Կառուցվող շինությունների քանակը՝ 3

Հարկերի քանակը՝ 5-7

Պայմանագրի թիվ և անվանում՝ HQ-CW-6, Արտաքին լուսավորության համակարգի կոնցեպտի, նախագծի պատրաստման, մատակարարման և տեղադրման աշխատանքներ

Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 2024թ հոկտեմբերի 16, Երևանի ժամանակով 18:00 Պատվիրատու՝ «ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերություն, https://www.acba.am/am/, https://acbafederation.am/am, Մրցութային խորհրդատու՝ «ՏԵԽՆՈԿՐԱՏ ԼԻԳԸԼ» ՍՊԸ, https://www.linkedin.com/company/technocratlegal arustamyan@technocrat.am Գլխավոր Կապալառու՝ Ռենկո Արմեսթեյթ ՍՊԸ Շինարարության որակի վերահսկող/Ինժեներ՝ Սի-Էմ-Սի Ինթերնեշնլ ՍՊԸ Աշխատանքների կատարման վայրը՝ ՀՀ, Երևան, Իսակովի պող․ 22/1 Պայմանագրի կնքման նախատեսվող ժամկետը՝ 2024թ հոկտեմբերի 30 Ավարտման ժամկետը՝ 2025 մայիսի 31 Մոտավոր բյուջե՝ սահմանված չէ

3. Մրցույթի նկարագրություն

3․1 Նախաորակավորումով բաց մրցույթ մեկ-փուլ, երկու-ծրար կանոնակարգով։

3.2 Նվազագույն որակավորման չափանիշներ.

3․2․1 Միջին տարեկան շինարարական շրջանառություն Հայտատուն պետք է ունենա 50 000 000 (հիսուն միլիոն) դրամ նվազագույն տարեկան միջին շինարարական շրջանառություն, որը հաշվարկվում է որպես վերջին 3 (երեք) տարվա ժամանակահատվածում ընթացքի մեջ գտնվող կամ ավարտված պայմանագրերի համար ստացված ընդհանուր հավաստագրված վճարումների միջին թվաբանական:

3․2․2 Նմանատիպ չափի և բնույթի աշխատանքների փորձ Նախագծման փորձ․ - առնվազն 3 (երեք) պայմանագիր, որոնք հաջողությամբ կամ էապես ավարտվել են վերջին 3 (երեք) տարվա ընթացքում և, որոնք նման են առաջարկվող աշխատանքներին՝ նմանատիպ չափի և բնույթի կոնստրուկցիաների նախագծում։ Աշխատանքների փորձ․ - առնվազն 2 (երկու) պայմանագիր, որոնք հաջողությամբ կամ էապես ավարտվել են վերջին 3 (երեք) տարվա ընթացքում և, որոնք նման են առաջարկվող աշխատանքներին, որոնցում Մրցույթի մասնակցի մասնակցությունը գերազանցում է 25 000 000 (քսանհինգ միլիոն) դրամը:

3․2․3 Ֆինանսական միջոցներ - Հայտատուն պետք է ապացուցի, որ իր առկա ֆինանսական միջոցները՝ հանած ֆինանսական պարտավորությունները իր ընթացիկ պայմանագրային պարտավորությունների համար, բավարարում կամ գերազանցում են 50 000 000 (հիսուն միլիոն) դրամը:

4. Լրացուցիչ տեղեկություններ և Մրցութային փաթեթը անվճար ստանալու համար սույն մրցույթով հետաքրքրված կազմակարեպությունները պետք է էլեկտրոնային փոստով դիմեն Մրցութային խորհրդատուին՝ նամակի թեմայի տողում նշելով տվյալ մրցույթի թիվը. Տեխնոկրատ Լեգալ ՍՊԸ, ավագ գործընկեր պարոն Կարեն Առուստամյան; arustamyan@technocrat.am; https://www.linkedin.com/company/technocrat-legal

Պատվիարտուն պատասխանատվություն չի կրում Մրցութային փաթեթի և դրա լրացումների ամբողջականության համար, եթե դրանք ուղղակիորեն ձեռք չեն բերվել Մրցութային խորհրդատուից:

5. Հայտերը պետք է ներկայացվեն. Ուշադրություն՝ պարոն Հարություն Պողոսյան, Հասցե՝ Հայաստան, 0009, Երևան, Արամի 82-84 ոչ ուշ քան՝ 2024թ հոկտեմբերի 16, Երևանի ժամանակով 18:00-ը: