

Հայկական էնդեմիկ սորտերից պատրաստված գինիներն ընդամենը մեկ քայլով հայտնվում են եվրոպական շուկայում։ Winesofarmenia.store-ը հայկական գինիների օնլայն վաճառքի հարթակ է, որի շնորհիվ նախընտրելի գինին Եվրոպայի ցանկացած անկյուն առաքվում է 1-ից 3 օրվա ընթացքում։ Կայքում ներկայացված գինիները պատվիրատուներին ուղարկվում են ոչ թե Հայաստանից, այլ՝ Բեռլինից, որտեղ ստեղծվել է միասնական լոգիստիկ պահեստ:Հարթակում 5 լեզվով աշխարհին է ներկայացվում հայկական գինեգործությունն ու տեղական ավանդույթները։ Winesofarmenia.store-ը ոչ միայն գինիների վաճառքն է ապահովում, այլև մեծ տեղեկատվություն է տալիս Հայաստանում գինեգործության, անցկացվող միջոցառումների և գինու տուրիզմի մասին։Այս օնլայն հարթակը Wines of Armenia մեծ նախագծի միայն մեկ բաղադրիչն է: Հարթակը Հայաստանում օգնում է նաև որակյալ գինի արտադրող փոքր ու միջին ձեռնարկություններին դուրս գալ եվրոպական շուկա:Նախագիծն իրականացնում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը։Winesofarmenia.store-ի ստեղծման ու զարգացման գործընկերն Ակբա Ֆեդերացիան է, որի աջակցությամբ հարթակը հայկական գինիներն աշխարհում դարձնում է ավելի ճանաչելի և վաճառվող։ Ակբա Ֆեդերացիայի գործընկերությամբ նախագծի դեռ առաջին փուլում մարզերի գինեգործների համար անցկացվել են նաև վերապատրաստման դասընթացներ՝ մրցունակ ու եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանք ստեղծելու համար։

«Շատ տուրիստներ գալիս ու այցելում են մեր գինեգործարաններ, օգտվում մեր գինու տուրիզմի պրոդուկտներից, և երբ հետ են գնում իրենց երկրներ, գինի և տուրիստ կապը կորում է, որովհետև գինիները հասանելի չէին իրենց երկրներում։ Այսպես մենք կարողանում ենք նաև ճանաչելիության խնդիրը լուծել։ Այս հարթակը նաև փոքր արտադրողների համար դարձել է պլատֆորմ՝ եվրոպական երկրների շուկաներ դուրս գալու համար։ Winesofarmenia.store-ն ոչ միայն օնլայն վաճառքների պորտալ է, այլ նաև լոգիստիկ ու սպասարկման կենտրոն, 3 ծառայություն է միացված իրար։ Երբ արդեն օնլայն պլատֆորմի ստեղծման և իրականացման փուլում էինք, Ակբա Ֆեդերացիայի հետ քննարկեցինք համագործակցության շրջանակները և ամենահնարավոր համագործակցությունը պլատֆորմի առաջխաղացումն էր։ Արդեն 2 տարի համագործակցում ենք Ակբա Ֆեդերացիայի հետո ու կարևորը ոչ միայն համաֆինանսավորումն է, այլ նաև Ակբա Ֆեդերացիայի աշխատակիցների անմիջական մասնակցությունը մեր քննարկումներին»,- նշել է Հայաստանում GIZ ծրագրի համակարգող Արամ Բաբայանը։

Հարթակի տեսականին պարբերաբար թարմացվում է: Այժմ ներկայացված է 2 տասնյակից ավելի արտադրողի 100-ից ավելի տեսակի հայկական գինի։
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: