

Ներկայացվեց խխունջաբուծության զարգացման հեռանկարները Հայաստանում ՝SUNNY SNAILS խխունջաբուծական ֆերմայի օրինակով։ Ընկերությունը հիմնադրվել է Վահե Հախվերդյանի կողմից, ֆերման գործում է Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում, իր տեսակով և գործնեությամբ միակն է Հայաստանում։ Եվրոպայում ձեռք բերած գիտելիքների և փորձի հիման վրա տնտեսությունում ոչ միայն զբաղվում են Helix aspersa Muller և Maxima տեսակի ուտելի խխունջների բուծմամբ, այլև ունեն այս յուրահատուկ բիզնեսը ուսուցանելու հնարավորություններ:Գյուղական տուրիզմի աջակցության ծրագրի շրջանակներում ԱԿԲԱ Ֆեդերացիայի և գերմանական ՆԱԲՈՒ ընկերության համատեղ աջակցությամբ այս տնտեսությունում հիմնվել է համտեսի սրահ՝ որտեղ այցելուները կարող են ճաշակել խխունջից պատրաստվող դելիկատեսներ։

Կազմակերպվեց այցելություն Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքում գործող կենսաբանական մանրէներ արտադրող VIPECO ընկերություն։ Ներկայացվեց օրգանիկ գյուղատնտեսության զարգացման հեռանկարները և ընկերության առաջավոր փորձը այս ոլորտում։ Ընկերության հիմնադրներ Արա ևԳարիկ Հակոբյանների կողմից մանրամասն կերպով ներկայացվեց, թե ինչպես գյուղացիական տնտեսություններում կարելի է մանրէների օգնությամբ տերևներից, ճյուղերից, կենսաբանական և կենցաղային տարատեսակ աղբից 3-4 ամսվա ընթացքում ստանալ հողին և բույսերին անհրաժեշտ , ավելի քան 5000 միկրոտարրերով հարուստ կոմպոստ: Տնտեսության փորձի հիման վրա ներկայացվեց ,որ ստացվող կոմպոստը կարելի է կիրառել ուղղահայաց եղանակով կարտոֆիլի մշակության և այլ բնագավառներում ։ Միաժամանակ ներկայացվեց այն մանրէների կիրառումը ,որոնք հնարավորություն են տալիս անասնապահներին վերացնել հոտերը անասնաշենքերում, որը դրական ազդեցություն ունի կաթի որակի , կենդանիների և մարդու առողջության վրա։

AEON ընկերության հիմնադիրներ Մհեր և Սաթիկ Մեհրաբյանների կողմից ներկայացվեց ընկերության պատմությունը և հիմնադրման նպատակը, այնուհետև մանրամասն նկարագրեցին ընկերությունում արտադրվող հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերերի ստացման /անասնակերի/ համար նախատեսված հատուկ համակարգին, որն իր մեջ ներառում է կենտրոնական/կառավարող/ սարքը և խցիկները։ Հիդրոպոնիկ մեթոդով աճեցրած անասնակերը շատ լավ միջոց է հանդիսանում կաթնամթերք և մսամթերք արտադրող ֆերմերների համար, որոնք չունեն բավարար հող՝ անհրաժեշտ քանակությամբ կանաչ անասնակեր արտադրելու համար: Հիդրոպոնիկ մեթոդով ստացված անասնակերով կարելի է կերակրել բոլոր ընտանի կենդանիներին և թռչուններին՝ կովերին, խոզերին, ոչխարներին, այծերին, ձիերին, ճագարներին, ինչպես նաև` հավերին, սագերին, բադերին, հնդկահավերին: Քննարկվեց նաև AEON ընկերության և Ակբա Ֆեդերացիայի , ԱԿԲԱ Բանկ ՓԲԸ և ԱԿԲԱ Լիզինգ ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները և արդյունավետությունը։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն ԱԿԲԱ Ֆեդերացիայի նախաձեռնությամբ Բանկի հաճախորդ հանդիսացող երիտասարդ անասանպահ ֆերմերների այցելություն կազմակերպելու համար։