«Գյուղական տուրիզմի զարգացման ծրագիրը» մեկնարկել է 2018 թվականից և այդ թվականից ի վեր Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի և ԱԿԲԱ ֆեդերացիայի համատեղ աշխատանքների արդյունքում հաջողվել է ընտրել 12 շահառուների, ովքեր ստացել են աջակցություն հյուրատներ և գաստրոբակեր ստեղծելու, հյուրատները ընդլայնելու և զարգացնելու, ինչպես նաև միջազգային հարթակներում ներկայանալու համար։Այսքանով չի ավարտվել մեր աջակցությունը և այս անգամ Էրեբունի-պլազա բիզնես կենտրոնում կազմակերպվել էր «Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի շահառուների համար նոր հնարավորություններ և զարգացման հեռանկարներ» խորագրով վերապատրաստման դասընթացներ հյուրատների միջոցով հյուրանոցային բիզնեսի կառավարման առանձնահատկությունների, հյուրանոցային տնտեսությունում եկամուտների կառավարուման, հյուրատների մասով բանկերի հետ գործակցության, հյուրատների գաստրո և բնահենք զբոսաշրջության համադրման և այլ թեմաներով
Բացման խոսքով հանդես եկան ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ ՓԲԸ խորհրդի նախագահ Մարատ Հարությունյանը և ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը, որոնք ներկայացրեցին այս համագործակցությունը որպես Ֆեդերացիայի գործնեութան կարևոր ուղղություններից մեկը ։Վերոնշյալ դասընթացը անցկացրեցին ոլորտի լավագույն փորձագետները, մասնավորապես՝ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, Վալերի Բրյուսովի անվան համալսարանի սերվիսի և զբոսաշրջության ամբիոնի վարիչ Էմիլ Չերքեզյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի խորհրդական Անահիտ Ոսկանյանը։
Վերապատրաստման դասընթացի ընթացքում ակտիվ քննարկվեցին շահառուների կողմից հնչող բոլոր հիմնահարցերը և հիմք դրվեցին հետագա համագործակցությունների:Վերջում, գյուղական տուրիզմի ծրագրի շահառուների համար հայտարարվեց նաև փոքր դրամաշնորհային մրցույթ, որի նպատակներն են կայուն զարգացումը, հյուրատների ընդլայնումը, զբոսաշրջիկների համար հստակ ծրագրերի մշակումը և այլն։ Գործող շահառուներից առնվազն 5-ը կստանան փոքր դրամաշնորհներ՝ նրանց կողմից ներկայացվող ծրագրերի մրցութային կանոններին համապատասխանության դեպքում։