Ամփոփում ենք Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի և ACBA ֆեդերացիայի կողմից իրականացվող «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շրջանակներում 2024թ․ հայտարարված մրցույթները։
Այս տարի մրցույթ հայտարարվել էր հետևյալ անվանակարգերում՝ «Ամենականաչ հյուրատուն», «Դարձիր կանաչ հյուրատուն» և «Լավագույն գաստրոբակ»։
«Ամենականաչ հյուրատուն» և «Դարձիր կանաչ հյուրատուն» մրցույթների ամփոփման արդյունքում հաղթող են ճանաչվել հետևյալ հինգ հյուրատները, որոնցից յուրաքանչյուրը կստանա մինչև 1,5 մլն դրամ դրամաշնորհ՝ կայուն բնօգտագործման տեխնոլոգիաների ներդրման և ավելի «կանաչ» դառնալու նպատակով։
- «RestArt» հյուրատուն (գ․Թեղուտ, Տավուշի մարզ)
- «Աղասու տուն» հյուրատուն (գ․Օձուն, Լոռու մարզ)
- «Մանանա» հյուրատուն (գ․Մարմարիկ, Կոտայքի մարզ)
- «Սրբասար» հյուրատուն (գ․Կողբ, Տավուշի մարզ)
- «Beeography» հյուրատուն (գ․Վարդաբլուր, Լոռու մարզ)
«Լավագույն գաստրոբակ» մրցույթում հաղթող են ճանաչվել հետևյալ հինգ գաստրոբակերը, որոնցից յուրաքանչյուրը կստանա 1 մլն դրամ դրամաշնորհ։
- «Ընկուզենու տակ» գաստրոբակ (Եղեգնաձոր, Վայող ձորի մարզ)
- «Զովակ» գաստրոբակ (գ․Նորաշեն, Տավուշի մարզ)
- «Ստեփանյանս» գաստրոբակ (գ․ Արենի, Վայոց ձորի մարզ)
- «Երամակ» գաստրոբակ (գ․Դրախտիկ, Գեղարքունիքի մարզ)
- «Ջիվանի» գաստրոբակ (գ․Փոքր Վեդի, Արարատի մարզ)
Շնորհակալություն ենք հայտնում մրցույթի բոլոր մասնակիցներին։
Շարունակեք հետևել ծրագրի ընթացքին և մասնակցեք հաջորդիվ իրականացվող մրցույթներին: