Մեկնարկում է սպասված «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի 3-րդ փուլը, որն իրականացվում է Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) Հայաստանյան մասնաճյուղի և ԱԿԲԱ Ֆեդերացիայի կողմից։
Ծրագիրն ունի 2 անվանակարգ․
1․ Դրամաշնորհ «Նոր կառուցվող հյուրատուն»
Դրամաշնորհը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր որոշել և արդեն իսկ սկսել են կառուցել կամ վեարակառուցել հյուրատուն, որը հնարավորություն կունենա ընդունել զբոսաշրջիկների։
2․ Դրամաշնորհ «Գործող հյուրատուն»
Դրամաշնորհը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ունեն արդեն իսկ գործող հյուրատուն և ցանկանում են այն ընդլայնել կամ էլ ստեղծել հետաքրքիր անկյուն զբոսաշրջիկների համար։ Ծրագրի տևողությունը չպետք է գերազանցի չորս ամիսը։
Ծրագրերի իրականացման համար մեր կողմից տրվող դրամաշնորհի առավելագույն չափը չպետք է գերազանցի 1․500․000 ՀՀ դրամը։ Իսկ հաղթողները պարտավորվում են ունենալ սեփական ներդրում՝ տրվող դրամաշնորհի առնվազն 100 % -ի չափով։
Դրամաշնորհային ծրագրին և կանոնակարգին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք կարդալ այստեղ։
Դիմում-հայտը լրացնելու համար սեղմել այստեղ։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 30 սեպտեմբերի 2022թ.։