Eng
clear

Ակբա Ֆեդերացիան և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի  3-րդ՝ «Լավագույն գաստրոբակ» դրամաշնորհային մրցույթը։

«Լավագույն գաստրոբակ» դրամաշնորհային մրցույթի շահառուներ կարող են դառնալ հետևյալ գաստրոբակերը և համտեսի սրահները.

  • գտնվում են գյուղական վայրերում,
  • պատկանում և կառավարվում են տեղի բնակիչների կողմից,
  • ներկայացնում են տեղական խոհանոցն ու մշակույթը:

Դրամաշնորհային մրցանակի չափը կազմում է՝

  • 1 500 000 ՀՀ դրամ (1-ին հորիզոնական),
  • 1 000 000 ՀՀ դրամ (2-րդ հորիզոնական),
  • 500 000 ՀՀ դրամ (3-րդ հորիզոնական):

Դիմում հայտը հնարավոր է լրացնել այս հղմամբ  https://nabu.am/hy/projects/gyuxakan-turizm/2024/lavaguyn-gastrobak/hayt ։

Դրամաշնորհային մրցույթին հնարավոր է դիմել մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը։

Հաղթողները կհայտարարվեն 2024 թվականի սեպտեմբերի 1-ին:

Հաղթողները հնարավորություն կստանան օգտագործել մրցանակներն ըստ իրենց հայեցողության։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37444599949 հեռախոսահամարին կամ գրել greentourism@nabu.am էլ. հասցեին։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: