Eng
clear

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի և ACBA ֆեդերացիայի կողմից հայտարարված «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք այս տարվա 2-րդ մրցույթը՝ «Դարձի՛ր կանաչ հյուրատուն»։
Մրցույթին կարող են մասնակցել գործող հյուրանոցներ և հյուրատներ, որոնք

  • գտնվում են գյուղական վայրերում,
  • պատկանում և կառավարվում են տեղի բնակիչների կողմից,
  • ունեն առնվազն 5 սենյակ
  • ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ներդնել կայուն բնօգտագործման պրակտիկա:

Դրամաշնորհի առավելագույն չափը՝ 1 500 000 ՀՀ դրամ։

Հաղթողները պարտավորվում են օգտագործել դրամաշնորհը կայուն պրակտիկաներ իրականացնելու համար և ունենալ տրամադրված դրամաշնորհին համարժեք սեփական ներդրում:

Կայուն պրակտիկաների ներդրման ծրագրերը պետք է ավարտվեն մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2024 թվականի օգոստոսի 1-ը (Երևանյան ժամանակով)։

Դիմում-հայտը լրացնելու համար անցե՛ք հղմամբ՝ https://nabu.am/hy/projects/gyuxakan-turizm/2024/dardzir-kanach-hyuratun/hayt

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 374 44 599949 հեռախոսահամարին կամ գրել նամակ greentourism@nabu.am էլ․ հասցեին։

Շուտով կհայտարարենք նաև ծրագրի շրջանակներում վերջին՝ 3-րդ մրցույթը։