Eng
clear

Հայաստանը մեծ պոտենցիալ ունի գյուղական զբոսաշրջության ոլորտում՝ իր եզակի բնական և մշակութային ժառանգությամբ գրավելով զբոսաշրջիկներին: Այս ոլորտի կայուն զարգացմանն աջակցելու համար NABU հայաստանյան մասնաճյուղը ACBA ֆեդերացիայի հետ համատեղ ցանկանում է խթանել և խրախուսել կայուն բնօգտագործման պրակտիկան գյուղական հյուրանոցներում ու հյուրատներում և հայտարարում ենք առաջին մրցույթը՝ «Կանաչ հյուրատուն»։

Մրցույթին կարող են մասնակցել գործող հյուրանոցներ և հյուրատներ, որոնք

  • գտնվում են գյուղական վայրում,
  • պատկանում և կառավարվում են տեղի բնակիչների կողմից,
  • ունեն առնվազն 5 սենյակ,
  • ունեն բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման փորձ։

Դրամական մրցանակի չափը կազմում է

  • 3 000 000 ՀՀ դրամ (1-ին տեղ),
    2 000 000 ՀՀ դրամ (2-րդ տեղ),
    1 000 000 ՀՀ դրամ (3-րդ տեղ):

Մրցանակը կարող է օգտագործվել հաղթողների հայեցողությամբ:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2024 թվականի օգոստոսի 1-ը (Երևանյան ժամանակով)։ Հաղթողները կհայտարարվեն 2024 թվականի սեպտեմբերի 1-ին: Դիմում-հայտը լրացնելու համար անցեք հղմամբ՝ https://nabu.am/hy/projects/gyuxakan-turizm/2024/kanach-hyuratun/hayt

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 374 44 599949 հեռախոսահամարին կամ գրել նամակ greentourism@nabu.am էլ․ հասցեին։