

ԱԿԲԱ Ֆեդերացիան 2025թ-ի գարնանը համագործակցելով ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴԱՐԲՆՈՑ գիտակրթական կենտրոնի հետ կազմակերպեց թվով 4 դասընթաց "Նորարարական տեխնոլոգիաները մեղվաբուծության մեջ" թեմայով։
Դասընթացին մասնակցեցին թվով 68 մեղվապահներ Հայաստանի բոլոր մարզերից, ներգրավվել էին ոչ միայն ԱԿԲԱ Բանկի հաճախորդ հանդիսացող մեղվաբույծներ, այլ նաև Արցախից բռնագաղթված և 2020թ-ի պատերազմի մասնակիցներ։
2-օրյա դասընթացները անցան շատ հետաքրքիր, բովանդակալից նյութերի ներկայացմամբ և քննարկումներով։ Դասընթացավար Տիգրան Սեդրակյանի կողմից ներկայացվեց նորարական մեղվաբուծության առավելություննները ավանդականի նկատմամբ, բերվեցին օրինակներ, հաշվարկներ, որոնք բնութագրում էին նոր մեթոդների արդյունավետությունը և եկամտի ավելացման հնարավորությունները։

Մեծ ուշադրություն էր հատկացվել հատկապես մայրաբուծության թեմային, որը հնարավորություն է տալիս մեղվաբույծին ձեռք բերել գիտելիքներ մեղվափեթակների թվաքանակը ինքնուրույն կառավարելու համար։
Յուրաքանչյուր դասընթացի վերջում մասնակիցները լրացրեցին հարցաթերթիկներ` ստացած գիտելիքները ստուգելու նպատակով։
Ելնելով հարցաթերթիկների գնահատման արդյունքներից, ինչպես նաև հաշվի առնելով մասնակիցների ակտիվությունը՝ ԱԿԲԱ ՖԵդերացիայի և Մեղվաբուծության Դարբնոցի համատեղ գնահատման արդյունքների հիման վրա ընտրվեցին դասընթացի թվով 12 մասնակիցներ։

Օգոստոս ամսվա ընթացքում հաղթող ճանաչված յուրաքանչյուր մասնակցի իրենց բնակավայրերում Ակբա բանկի մասնաճյուղերի միջոցով հանձնվեցին ԱԿԲԱ Ֆեդերացիայի աջակցությամբ խրախուսական նվերների հավաքածուները, որոնք իրենց մեջ ներառում են մայրաբուծությանը առընչվող մեղվաբուծական պարագաներ՝ մեկնարկիչ, նուկլեուս, մեղվամայրեր և այլն։
Սա հնարավորություն կտա մեղվաբույծներին անմիջապես կիրառել ստացված գիտելիքները և կատարել իրենց քայլերը նոր տեխնոլոգիաներում։