![](thumbs/1920x606/media/2025/02/572.jpg)
01/02/2025թ-ին տեղի ունեցավ ՏՈՀՄԱՅԻՆ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ թեմայով առաջին դասընթացը Կոտայքի, Արմավիրի,Արագածոտնի,Արարատի և Գեղարքունիքի ֆերմերային տնտեսությունների համար
Որպես դասընթացավար հրավիրված էին ՀԱԱՀ դասախոսներ Տիգրան Չիթչյանը, Զորիկ Փամբուխչյանը և Կարեն Կարապետյանը, որոնք ներկայացրեցին ոչխարաբուծության այսօրվա խնդիրները ՀՀ-ում և տոհմային գործի կարևորությունը դրանց լուծման գործում։
Ֆրանսիական BLANCH Central Du massif -ի օրինակով մանրամասն ներկայացվեցին բարձր հատկանիշեր ունեցող ցեղերի առավելությունը ծնի կազմակերպման գործում, մթերատվության ավելացման և մի շարք հարցերում
![](thumbs/800x430/media/2025/02/571.jpg)
Նաև մասնակիցներին իր պրակտիկ օրինակով հանդես եկավ տոհմային ոչխարաբուծությամբ զբաղվող Մհեր Կիրակոսյանը / Լոռու մարզ,գ.Սարահարթ/, որ կիսվեց իր 5 տարիների փորձով՝ ներկայացնելով ադապտացման ժամանակ առաջացած խնդիրները , դրանց հաղթահարման ուղիները և ստացված արդյունքները։
![](thumbs/800x430/media/2025/02/573.jpg)
Մանրամասն անդրադարձ եղավ կերակրման գործընթացին, հիվանդությունների դեմ պայքարին , իրացման նոր շուկաներ գտնելու մասին։
Մասնակիցները ներկայացրեցին իրենց հիմնական խնդիրները / ընդհանուր և անհատական/ , որոնց տրվեց սպառիչ պատասխաններ դասընթացավարների կողմից։
Նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում հարցեր ունենալու դեպքում խորհրդատվություն կատարել ԱԿԲԱ-ի հաճախորդերին։