Eng
clear
ԱԿԲԱ Ֆեդերացիայի նախաձեռնությամբ իրականացվեց Կոտայք և Սյունիք ԳՓՄՄ-ների խորհուրդների անդամների հանդիպումը

ԱԿԲԱ Ֆեդերացիայի նախաձեռնությամբ 22/09/23թ-ին տեղի ունեցավ  Կոտայք և Սյունիք ԳՓՄՄ-ների խորհուրդների անդամների հանդիպումը, որի  որի նպատակն էր իրականացնել այցելություններ նորարարական գյուղատնտեսությանը աջակցող տնտեսություններ, ինչպես նաև հնարավորություն տալ երկու մարզերի խորհրդի անդամներին ճանաչելու միմյանց՝ հետագայում ավելի սերտ համագործակցելու համար։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱԿԲԱ Ֆեդերացիայի ՓԲԸ խորհրդի նախագահ Մարատ Հարությունյանը, ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանը և ռեգիոնալ մենեջեր Արտակ Անտոնյանը։Օրվա առաջին կեսին մասնակիցները այցելեցին ՎԻՊԵԿՈ ընկերություն, ծանոթացան ընկերության գործնեությանը, արտադրանքներին և դրանց կիրառմանը գյուղատնտեսության տարբեր ոլորտներում։

Երկրորդ մասում հանդիպումը շարունակվեց Ձորաղբյուրում գտնվող Կանաչ Ուսուցման Կենտրոնում, որտեղ այցելուները մանրամասն ծանոթացան բարձրարժեք մշակաբույսերի մշակման առանձնահատկություններին։

Հանդիպման վերջում մասնակիցները քննարկումներ ունեցան ներկայումս իրենց մարզերում առկա գյուղատնտեսության հնարավորությունների, խնդիրների և ԱԿԲԱ Բանկի և ԱԿԲԱ Ֆեդերացիայի հետ ունեցած համագործակցությունների վերաբերյալ, ինչպես նաև կիսվեցին օրվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներով և տպավորություններով։ Ակբա Ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը հակիրճ ներկայացրեց ԱԿԲԱ Ֆեդերացիայի գործնեության հիմնական ուղղությունները և առաջիկա անելիքները։ Իսկ ԱԿԲԱ Բանկի գլխավոր տնօրենի տեղեկալ Նորիկ Նազարյանը և ռեգիոնալ մենեջեր Արտակ Անտոնյանը ներկայացրեցին բանկային մի քանի նոր պրոդուկտներ, այդ թվում սահմանամերձ բնակավայրերում բնակելի տների շինարարության աջակցության պետական ծրագրերին բանկի մասնակցության մասին։