
Հայկական բերքն ու բարիքը՝ մեկ հարթակում

Ակբա Ֆեդերացիան շարունակում է նպաստել Հայաստանի գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը․ լավագույն օրինակներից մեկը Ակբա Ֆեդերացիայի մշակած «Կորիզ» հարթակն է և մոբայլ հավելվածը,որի առաքելությունն է՝
- հայ գյուղացու համար լոգիստիկ և վաճառքի ուղիների խնդրի լուծումը,
- սպառողին թարմ, էկոլոգիապես մաքուր մթերքներով ապահովելը։
Հավելվածում ներկայացված են Հայաստանի տարբեր անկյուններից միրգ-բանջարեղեն, պահածոներ, չրեր, գինիներ և բազում այլ բարիքներ։

Հարթակը, որը գյուղմթերքի առաքմամբ մասնագիտացված հայկական առաջին ծառայությունն է, համախմբում է հայկական բերքն ու բարիքը՝ ամեն ինչ արտադրողից ուղիղ սպառողին՝ առանց վերավաճառողների գաղափարախոսությամբ։

«Կորիզի» մոբայլ հավելվածը կարող եք ներբեռնել Google Play-ից ու App Store-ից։
Մանրամասն՝ տեսանյութում։