
Հանդիպում հայտնի ֆասիլիտատոր Եկատերինա Կարմակի հետ IMPACT HUB YEREVAN-ում

Հանդիպման նպատակն էր start up թիմերին ծանոթացնել ռազմավարության մշակման հիմունքներին։ ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը ներկայացրեց Եկատերինա Կարմակին, նրա հարուստ փորձը թիմերին մեծ աջակցություն ցույց տալու գործում։

Յուրաքանչյուր մասնակից մանրամասն նկարագրեց իր start-up գաղափարը , ներկայացրեց ներկա պահին ինչ ընթացքի մեջ է այն, ինչպես է ԱԿԲԱ Ֆեդերացիայի աջակցությունը նպաստում գաղափարի իրականացմանը։ Յուրաքանչյուր մասնակցի հետ դասընթացավարի կողմից իրականացվեց ակտիվ քննարկում՝ նրանց գործնեության նպատակասլացությունը պարզելու համար։

Հանդիպման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց այս տարվա նոյեմբեր ամսին Եկատերինա Կարմակի կողմից կազմակերպել դասընթաց "Ընկերության Ռազմավարության մշակման հիմունքները" թեմայով։