

Ս.թ. փետրվարի 22-ից 28-ը ԱԿԲԱ Ֆեդերացիան այցելություն իրականացրեց Փարիզի Գյուղատնտեսության ամենամյա միջազգային ցուցահանդես (Salon International de l`agriculture), նպատակ ունենալով ծանոթանալ ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ տարբեր այլ երկրների գյուղատնտեսական հաջողություններին, ձեռքբերումներին և նորարարություններին։ Մեզ ուղեկցում էին ՎԻՊԵԿՈ ԱՄ ընկերության հիմնադիր և տնօրեն Արայիկ Հակոբյանը, "Սերմ և տնկանյութ արտադրողների ասոցացիա" ՀԿ նախագահ Իշխան Հովսեփյանը, խոշոր ֆերմեր՝ Գեղարքունիքի ԳՓՄՄ խորհրդի անդամ Էդվարդ Նալբանդյանը։
Հանդիպումներ և քննարկումներ եղան տարբեր տաղավարներում։
Անասնաբուծական տաղավարում հանդիպեցինք ֆրանսիական Blanche du Massif Central ոչխարի ցեղը բուծող ROM Selection ընկերության հետ, խոսվեց Հայաստանում այս ցեղի արդեն տարածում գտնելու և մեծ գլխաքանակ ներմուծելու հնարավորությունների և պահանջարկի մասին։


Այցելությունը հատկապես նշանակալից եղավ Հայաստանի "Սերմ և տնկանյութ արտադրողների ասոցացիա"-ի հետ համատեղ ֆրանսիական սերմարտադրողների ասոցացիա հանդիսացող SEMAE ընկերության հետ հանդիպումների և դրանց հիման վրա համագործակցության առաջին քայլերը կատարելու առումով։ Նախ ցուցահանդեսի ընթացքում դեռևս անցած տարվա պայմանավորվածությունների հիման վրա ծանոթացրեցինք երկու կողմերին, այնուհետև մի քանի օր հետո հանդիպումներ ունեցանք SEMAE անդամ հանդիսացող սերմ արտադրողների հետ, իսկ վերադարձից հետո արդեն վեբինար կազմակերպեցինք և անցկացրեցինք , որին մասնակցեցին ԱԿԲԱ Ֆեդերացիան, SEMAE ներկայացուցիչները, "Սերմ և տնկանյութ արտադրողների ասոցացիա" -ի նախագահ Իշխան Հովսեփյանը և ՀՀ Էկոնոմիկային նախարարության ներկայացուցիչներ ՝ բուսաբուծության վարչության պետ՝ Վարսիկ Մարտիրոսյանը և " Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն" ՊՈԱԿ տնօրեն Դավիթ Բաբայանը։