Eng
clear
ԱԿԲԱ Ֆեդերացիա և Իմփաքթ Հաբ Երևան ստարտափ ինկուբատոր 2022-2023 ծրագրի առաջին հանդիպում
04.03.2022թ -ին տեղի ունեցավ ԱԿԲԱ Ֆեդերացիա և Իմփաքթ Հաբ Երևան 2022-2023թ ստարտափ ինկուբատորի առաջին հանդիպումը ընտրված ստարտափ թիմերի հետ։ Քննարկվեցին ընտրված ծրագրերի զարգացման հեռանկարները, միաժամանակ ստարտափ թիմերը ծանոթացան միմյանց հետ։ Հանդիպմանը մասնակցեցին ԱԿԲԱ բանկ ԲԲԸ խորհրդի նախագահ պրն Ռաֆայել Սարգսյանը, ԱԿԲԱ ֆեդերացիայի ՓԲԸ գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը և աշխատակիցները, ինչպես նաև MEYRON խոշոր հայկական գինեգործական ընկերության հիմնադիր Մհեր Տերտերյանը և AQUASOURCE ընկերության հիմնադիր Աշոտ Բաղդասարյանը։ 2022-2023թ փուլի արդյունքում ընտրվել են 6 նոր ստարտափ թիմեր։ Ընտրված ծրագրերն ունեն գյուղատնտեսական ուղղվուծություն, որոնց նպատակն է երիտասարդների ներգրավածության և նորարակական մոտեցումների միջոցով նպաստել գյուղական համայնքների զարգացմանը։ 
ԱԿԲԱ Ֆեդերացիան Իմփաքթ Հաբի հետ տվյալ ծրագիրն իրականացնում է 2018 թվականից և ֆինանսավորում է ստարտափ թիմերի մեկ տարվա բաժանորդագրությունը Իմփաքթ Հաբում, որի ընթացքում թիմերը ստանում են մենթորություն, գրասենյակի 24/7 հասանելիություն, ինչպես նաև անց են կացվում տարբեր դասընթացներ, որոնք նպատակ ունեն նպաստելու մասնակցիների հմտությունների բարելավմանը և ստարտափների զարգացմանն ու կայացմանը որպես բիզնեսի։
2018թ -ից ի վեր ծրագրին մասնակցել են 33 ստարտափ թիմեր։