

ՎԻՊԵԿՈ ընկերության հիմնադիր տնօրեն Արայիկ Հակոբյանը ներկայացրեց ընկերության գործնեությունը , հիմնական արտադրանքները և դրանց կիրառությունը գյուղատնտեսության և այլ ոլորտներում։ Հանդիպման մասնակիցները ծանոթացան նաև նորարարական մի շարք ուղղությունների հետ, որոնք մոտ ապագայում մեծ տարածում են գտնելու տնտեսության որոշ ճյուղերում և կարող են խթան հանդիսանալ նոր բիզնեսների հիմնման համար։

ԱԿԲԱ Ֆեդերացիայի ԻՄՓԱՔԹ ՀԱԲ շահառուները՝ որպես ստարտ ափ բիզնեսի ներկայացուցիչներ, շատ հետաքրքրված էին ընկերության գործնեությամբ և ակտիվորեն մասնակցում էին կազմակերպված հարց ու պատասխանին։ Չնայած գործնեության տարբեր ոլորտներից էին մասնակիցները՝ բայց ՎԻՊԵԿՈ-ի արտադրանքները այս կամ այն կերպ առընչվում են նրանց գաղափարներին և նոր ստեղծվող բիզնեսներին։

Հանդիպումը գոհացուցիչ էր երկուստեք, ինչպես նշեց ԻՄՓԱՔԹ ՀԱԲ ԵՐևԱՆ-ի ներկայացուցիչ Անաշե Հախվերդյանը և հայտնեց իր շնորհակալությունը և ակնկալիքները, որ նմանատիպ միջոցառումներ էլի կկազմակերպվեն այլ ստարտ ափ-երի համար։
ԱԿԲԱ Ֆեդերացիան շարունակելու է իրականացնել նմանատիպ հանդիպումներ՝ նպատակ ունենալով ստարտ-ափներին ծանոթացնելու տնտեսության տարբեր ոլորտներում հաջողություններ գրանցած բիզնեսներին։