Eng
clear
Սյունիքի բարիքների համն ու ջերմությունը. «Լեռնաչիր»

Սյունիքի Շենաթաղ գյուղում մանկաբույժ Տաթևիկ Շահյանը հիմնադրել է մրգային և բանջարեղենային չիպսերի և փոշիների արտադրություն և այն կոչել «Լեռնաչիր»։ Արտադրությունը բազմազան է. ստեղծվում են 17 տեսակի բանջարեղենային, 8 տեսակի մրգային, 5 տեսակի հատապտղային չիպսեր և 9-ը տեսակի փոշի:

 «Լեռնաչիր» ընկերության գործընկերներն Ակբա Ֆեդերացիան և Իմփաքթ Հաբն են, որոնց աջակցությամբ շուրջ մեկ տարի տարբեր դասընթացների և հանդիպումների մասնակցելու արդյունքում «Լեռնաչիրը» հայտնվեց բիզնես մտածողության նոր մակարդակում։

«Մենք այնպես ենք պատրաստում մեր արտադրանքը, որ առավելագույնս պահպանվեն բոլոր վիտամինները։ Շատ ժամանակ երեխաները հրաժարվում են մրգերից. մեր պատրաստած փոշիները շատ լավ տարբերակ են այս դեպքում։ Մի փոքր քանակությամբ ավելացնելով դրանք ճաշի մեջ՝ երեխաները կստանան վիտամինների նույն չափաբաժինը։ Մենք Ակբա Ֆեդերացիայի միջոցով գնացինք Իմփաքթ Հաբ: Այնտեղ գրավեցինք երկրորդ տեղն ու Ակբա Ֆեդերացիայից ստացանք ֆինանսական աջակցություն։ Իմփաքթ Հաբում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ հանդիպեցինք բազմաթիվ գործարարների և ստեղծեցինք ուժեղ նեթվորքինգ։ Ակբա բանկն «իմ» բանկն է, ես միշտ աշխատել եմ այդ բանկի հետ»,- նշել է «Լեռնաչիր» ընկերության հիմնադիր Տաթևիկ Շահյանը։

 

«Լեռնաչիրը»  պատրաստվում է ընդլայնել արտադրական տարածքը, տան մի հատվածն էլ ապագայում կդառնա հյուրատուն։ Տաթևիկը փորձում է անել հնարավորը հայրենի գյուղը զարգացնելու համար: Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում։