

Revalcon-ը Ակբա Ֆեդերացիայի «Ակբա Ֆելոուշիփ» ծրագրի շահառուներից է։ Ստարտափն Ակբա Ֆեդերացիայի ֆինանսավորմամբ հնարավորություն է ստացել դառնալ «Իմփաքթ Հաբի» էկոհամակարգի անդամ, որի շնորհիվ խորհրդատվություններ է ստացել տարբեր ոլորտների մենթորներից և մասնագետներից։

«Մենք քիչ մարդկային ռեսուրսներով օգնում ենք կառավարել մեծ տարածքներ, օգնում ենք խնայել թե՛ ջուրը, թե՛ էլեկտրաէներգիան և թե՛ մնացած բոլոր ռեսուրսները: Մասնակցել ենք Ակբա Ֆեդերացիայի կողմից կազմակերպված «Ակբա Ֆելոուշիփ» ծրագրին, 2021-ին հաղթել ենք: Այն մեզ հնարավորություն է տվել, որ օգտվենք ուսուցողական բազմաթիվ ծրագրերից, նաև՝ մարքեթինգային ու նոր կապերի միջոցով մեր բիզնեսը զարգացնելու հնարավորութուն:

Հայկական Revalcon-ի ստեղծած տեխնոլոգիան արտերկրում շուկաներ է գրավում : Revalcon-ի ստեղծած տեխնոլոգիան արդեն ներդրվել է Արցախի և Ռուսաստանի մի շարք այգիներում: Ստարտափի հեղինակները վստահ են՝ իրենց առաջարկած լուծումն ունի համաշխարհային տարածման տեսլական: