Ֆելոուշիփի նպատակն է աջակցել ձեռներեցներին՝ տալով ձեռնարկատիրության մասին գիտելիքներ, ոլորտային զանազան հմտություններ և տալ հնարավորություն ստեղծել կապեր ոլորտում։ Այս տարի մեր մրցանակային գումարը կրկնապատկվել է: Ծրագրի ավարտին 2,000,000 ՀՀ դրամ հիմնական ֆինանսավորումը կբաժանվի լավագույն թիմերի միջև, որոնք կընտրվեն ժյուրիի կողմից փիչինգ միջոցառման արդյունքում:Իսկ բոլոր մասնակիցները ողջ տարվա ընթացքում կօգտվեն Իմփաքթ Հաբ Երևանի եզակի էկոհամակարգի ընձեռած առավելություններից, որոնք ներառում են․
Անհատական մասնագիտական մոտեցում և աջակցություն
Դասընթացներ, որի թեմաններն են՝ Գաղափարների վավերացում, Բիզնես մոդելավորում, Մարքեթինգ, Ֆոնդահայթայթում, Ֆինանսական կառավարում, Փիչինգ և այլն
Մենթորություն/Քոուչինգ
Անդամություն Իմփաքթ Հաբում
Ոգեշնչող տարածքում աշխատելու հնարավորություն
Մասնագիտական ցանցի ընդլայնում
350+ ստեղծագործող նորարարների համայնքի մեջ փորձի փոխանակման հնարավորություն
Networking տարատեսակ միջոցառումներ
Աշխարհի ավելի քան 110 Իմփաքթ Հաբերին հասանելիություն
Հասանելիություն ԱԿԲԱ ֆեդերացիայի գյուղատնտեսության ոլորտում լայն կապերի ցանցին
Ծրագրի ավարտին 2,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ֆինանսավորումը կբաժանվի լավագույն թիմերի միջև, որոնք կընտրվեն ժյուրիի կողմից փիչինգ միջոցառման արդյունքում:
Նրանք, ովքեր կավարտեն ֆելոուշիփ ծրագիրը, հնարավորություն կունենան գրանցվելու Իմփաքթ Հաբ Երևանի շրջանավարտների հատուկ անդամակցության ծրագրին, ինչը նրանց հնարավորություն կտա պահպանել երկարաժամկետ կապեր և ստանալ այն առավելությունները, որոնք առաջարկում է Իմփաքթ Հաբ Երևանը իրենց ֆելեուշիփի շրջանակներից դուրս։
Ծրագրի տևողությունը մեկ տարի է։
Դիմումների վերջնաժամկետ՝ փետրվարի 25, 2024 թ., 23:59 (Երևանի տեղական ժամանակով)։
Ովքե՞ր կարող են դիմել։
Նախագծերը պետք է պատկանեն հետևյալ ոլորտներին՝
Գյուղատնտեսություն (տեխնոլոգիական լուծումներ, բերքի մշակում և բերքահավաք, բերքի պահպանում և փոխադրում, գյուղական համայնքների զարգացում և այլն)
Համայնքային զարգացում (հողերի պահպանում, ջրերի կառավարում, աղբի վերամշակում/ կառավարում, բնական աղետների ռիսկերի նվազեցում, բնապահպանական նախագծեր, պլաստիկի վերամշակում և այլն)
Ագրո-տուրիզմ (ընտանեկան տնտեսություններ, ֆերմերային խանութներ, ֆարմ տուրիզմ, տեղական գինեգործություն, փոքրիկ պանրերի գործարաններ, փոքրիկ անասնաֆերմաներ և այլն)։
Առողջ սննդի ոլորտի զարգացմանը միտված գաղափարներ։
Կոմպոստի պատրաստում և հողի արդյունավետության բարձրացմանը ուղղված այլ ծրագրեր
Գինեգործության և խաղողագործության նորարարական տեխնոլոգիաների վերաբերյալ ծրագրեր
Գյուղատնտեսության հետ կապված ցանկացած նախագիծ:
Ծրագրի մեջ ընդգրկված մասնակիցները պարտավորվում են դրսևորել հավուր պատշաճի մասնակցություն, որը իրենցի ենթադրում է բարձր առաջադիմություն, պարտաճանաչ ներկայություն և ակտիվ մասնակցություն բոլոր հնարավոր միջոցառումներին և դասընթացներին։
ԴԻՄԵ՛Ք ԱՅՍՏԵՂ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeKRS-fZ50NHqEWtYwpyL8Zzvhm6-fxcLMhby_7Zk2gZjhAfw/viewform