
Բացառիկ հնարավորություն գյուղատնտեսության ոլորտում նորարարական գաղափար ունեցողների համար. ԻՄփաքթ հաբ Երևանի «Ակբա Ֆեդերացիայի ֆելոուշիփ ինկուբացին ծրագիր 2025»
Ակբա Ֆեդերացիան Իմփաքթ Հաբ Երևանի հետ համատեղ արդեն 8-րդ անգամ կազմակերպում է մեկամյա ֆելոուշիփի ինկուբացիոն ծրագիր։
Ֆելոուշիփի նպատակն է աջակցել բոլոր այն գաղափարներին, որոնց հեղինակները ցանկանում են գործունեություն ծավալել գյուղատնտեսության ոլորտում։
Մեկամյա ծրագրի շրջանակում մասնակիցները կստանան հետևյալ հնարավորությունները .
- Անհատական մասնագիտական աջակցություն
- Դասընթացներ գաղափարների վավերացման, բիզնես մոդելավորման, շրջանաձև տնտեսության, արհեստական բանականության, մարքեթինգի, Ֆոնդահայթայթման, ֆինանսական կառավարման, փիչինգի և այլ թեմաների շուրջ
- Մենթորություն
- Անդամակցություն Իմփաքթ Հաբ Երևանին
- Ոգեշնչող միջավայրից աշխատելու հնարավորություն
- Փորձի փոխանակում և տարբեր ցանցային միջոցառումներ
- Ամենօրյա շփում ավելի քան 350 ստեղծագործ նորարարներից կազմված դինամիկ համայնքի հետ
- Հասանելիություն 60-ից ավելի երկրներում գործող 120-ից ավելի Իմփաքթ Հաբերին ողջ աշխարհում
- Հասանելիություն ԱԿԲԱ ֆեդերացիայի՝ գյուղատնտեսության ոլորտի մեծ ցանցին
- Ֆելոուշիփի ավարտից հետո այս արտոնությունները պահպանելու հնարավորություն՝ գրանցվելով Իմփաքթ Հաբ Երևանում շրջանավարտների անդամակցության փաթեթին
- Միջանկյալ փիչի լավագույն երեք մասնակիցները հնարավորություն կունենան միանալու «reArmenia» ակադեմիային՝ իրենց Ֆոնդհայթայթման ծրագրի համար
Ծրագրի ավարտին եզրափակիչ փիչի արդյունքում կսահմանվի լավագույն մասնակիցը, ով կստանա 1,200,000 ՀՀ դրամային մրցանակ:
- Շտապե՛ք, հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի փետրվարի 12-ը, ժամը 23:59 (Հայաստանի ժամանակով)
- Մանրամասների համար սեղմեք այստեղ․