05 օգոստոսի 2022թ-ին ԱԿԲԱ Ֆեդերացիայի աջակցությամբ և ՀԱԹԵՐՔ Ֆուդ ընկերության կողմից իրականացվեց առաջին դասընթացը ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՂՎԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ թեմայով Բանկի հաճախորդ հանդիսացող մեղվապահական տնտեսությունների մասնակցությամբ։ Դասընթացին մասնակցում էին Լոռու և Տավուշի մարզերի Բանկի հաճախորդ լավագույն մեղվապահները։
Բացման խոսքով հանդես եկավ ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը, որը ներկայացրեց դասընթացավարերին և խոսեց նորարարական մեղվապահության մասին։Ծանոթությունից հետո մասնակիցները համառոտ ներկայացրեցին իրենց տնտեսությունները և այնակնկալիքները, որ սպասում են այս դասընթացից։ Այնուհետև Հաթերք ֆուդի ներկայացուցիչ Վլադիմիր Հովսեփյանը ըստ օրակարգի ներկայացրեց մեղվաբուծության առանձնահատկությունները Հայաստանում և հեռանկարները, մեղվաբուծության արդի մարտահրավերները , հայկական մեղրի հնարավորությունները միջազգային շուկայում։
Իրականացվեց պրակտիկ դասընթաց նորարարական մեղվափեթակի օրինակով, որտեղ Հաթերք Ֆուդի ներկայացուցիչ Վլադիմիր Հովսեփյանը մանրամասն նկարագրեց այս կառուցվածքով մեղվափեթակի առավելությունները և դրա դրական ազդեցությունը մեղվաընտանիքի կայուն զարգացման և մթերատվության բարձրացման վրա։ Այստեղ խոսվեց նաև տոհմային մեղվաբուծության ,մայրական կազմի և մեղվաընտանիքների զարգացման առավել արդյունավետ մեթոդների մասին։
Որպես նորարարական ուղղություն մեղվապահության գործում ներկայացվեց նաև մոնոֆլյոր/միածաղիկ/ մեղրի ստացման հնարավորության և արդյունավետության մանրամասները։ Կիսվելով իրենց փորձով՝դասընթացավարները իշառվույտի/ melilotus/ օրինակով ներկաներին բերեցին տվյալ տեսակի մեղրի արտադրության և իրացման կազմակերպման առավել համոզիչ փաստարկներ։
Խոսվեց նաև մարքեթինգային գործնեության անհրաժեշտության մասին , որն էլ ավելի արդյունավետ կդարձնի մեղրի իրացման գործընթացը։ Ինչպես նաև խորը անդրադարձ կատարվեց մեղրի արտահանման հնարավորություններին / հատկապես դեպի արաբական երկրներ/ և այդ հարցում մեղվապահների միմիանց միջև համագործակցության կայացման անհրաժեշտության մասին։