Eng
clear
Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ՀԱԹԵՐՔ ՖՈՒԴ ընկերության կողմից դասընթաց Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի,Լոռու և Տավուշի մեղվապահական ընկերությունների համար

Հուլիսի 3-ին և 4-ին  ԱԿԲԱ Ֆեդերացիայի աջակցությամբ և ՀԱԹԵՐՔ Ֆուդ ընկերության կողմից Ձորաղբյուրի ԿԱՆԱՉ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ իրականացվեց 2023թ-ի առաջին դասընթացները ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՂՎԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ թեմայով Բանկի հաճախորդ հանդիսացող մեղվապահական տնտեսությունների մասնակցությամբ։Ծանոթությունից հետո մասնակիցները համառոտ ներկայացրեցին իրենց տնտեսությունները և այնակնկալիքները, որ սպասում են այս դասընթացից։ Այնուհետև Հաթերք ֆուդի ներկայացուցիչ Սամվել Միրզախանյանը ըստ օրակարգի ներկայացրեց մեղվաբուծության առանձնահատկությունները Հայաստանում և հեռանկարները, մեղվաբուծության արդի մարտահրավերները ,  հայկական մեղրի հնարավորությունները միջազգային շուկայում։

Իրականացվեց պրակտիկ դասընթաց նորարարական մեղվափեթակի օրինակով, որտեղ Հաթերք Ֆուդի ներկայացուցիչ Սամվել Միրզախանյանը մանրամասն նկարագրեց այս կառուցվածքով մեղվափեթակի առավելությունները և դրա դրական ազդեցությունը մեղվաընտանիքի կայուն զարգացման և մթերատվության բարձրացման վրա։ Այստեղ խոսվեց նաև տոհմային մեղվաբուծության ,մայրական կազմի և մեղվաընտանիքների զարգացման առավել արդյունավետ մեթոդների մասին։

Կազմակերպվեց այցելություն Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի հետ համատեղ իրականացվող փորձադաշտի տարածք,որտեղ մեղվապահները դաշտային պայմաններում տեսան իշառվույտի ցանքը ,ծաղկման շրջանը և մանրամասն ուսումնասիրեցին այս բուսատեսակի մեղրատու հատկությունները և կիրառման հնարավորությունները։

Որպես նորարարական ուղղություն մեղվապահության գործում ներկայացվեց նաև մոնոֆլյոր/միածաղիկ/ մեղրի ստացման հնարավորության և արդյունավետության մանրամասները։ Կիսվելով իրենց փորձով՝դասընթացավարները իշառվույտի/ melilotus/ օրինակով ներկաներին բերեցին տվյալ տեսակի մեղրի արտադրության և իրացման կազմակերպման առավել համոզիչ փաստարկներ։

ՀԱԹԵՐՔՖՈՒԴ-ի մարքեթինգի մասնագետ Ռուզան Բազինյանի կողմից խոսվեց նաև մարքեթինգային գործնեության անհրաժեշտության մասին , որն էլ ավելի արդյունավետ կդարձնի մեղրի իրացման գործընթացը։ Ինչպես նաև խորը անդրադարձ կատարվեց մեղրի արտահանման հնարավորություններին / հատկապես դեպի արաբական երկրներ/ և այդ հարցում մեղվապահների միմիանց միջև համագործակցության կայացման անհրաժեշտության մասին։