Eng
clear
ԱԿԲԱ Ֆեդերացիայի աջակցությամբ ՀԱԹԵՐՔ ՖՈՒԴ ընկերության կողմից երկրորդ դասընթացը Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մեղվապահական ընկերությունների համար

Բացման խոսքով հանդես եկավ ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ ՓԲԸ խորհրդի նախագահ Մարատ Հարությունյանը, որը կարևորեց նման դասընթացների կազմակերպման անհրաժեշտությունը մեղվապահականոլորտի զարգացման գործում։ ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը ներկայացրեց դասընթացավարերին  և խոսեց նորարարական մեղվապահության մասին։Ծանոթությունից հետո մասնակիցները համառոտ ներկայացրեցին իրենց տնտեսությունները և այնակնկալիքները, որ սպասում են այս դասընթացից։ Այնուհետև Հաթերք ֆուդի ներկայացուցիչ Վլադիմիր Հովսեփյանը ըստ օրակարգի ներկայացրեց մեղվաբուծության առանձնահատկությունները Հայաստանում և հեռանկարները, մեղվաբուծության արդի մարտահրավերները ,  հայկական մեղրի հնարավորությունները միջազգային շուկայում։

Իրականացվեց պրակտիկ դասընթաց նորարարական մեղվափեթակի օրինակով, որտեղ Հաթերք Ֆուդի ներկայացուցիչ Վլադիմիր Հովսեփյանը մանրամասն նկարագրեց այս կառուցվածքով մեղվափեթակի առավելությունները և դրա դրական ազդեցությունը մեղվաընտանիքի կայուն զարգացման և մթերատվության բարձրացման վրա։ Այստեղ խոսվեց նաև տոհմային մեղվաբուծության ,մայրական կազմի և մեղվաընտանիքների զարգացման առավել արդյունավետ մեթոդների մասին։

Որպես նորարարական ուղղություն մեղվապահության գործում ներկայացվեց նաև մոնոֆլյոր/միածաղիկ/ մեղրի ստացման հնարավորության և արդյունավետության մանրամասները։ Կիսվելով իրենց փորձով՝դասընթացավարները իշառվույտի/ melilotus/ օրինակով ներկաներին բերեցին տվյալ տեսակի մեղրի արտադրության և իրացման կազմակերպման առավել համոզիչ փաստարկներ։

Խոսվեց նաև մարքեթինգային գործնեության անհրաժեշտության մասին , որն էլ ավելի արդյունավետ կդարձնի մեղրի իրացման գործընթացը։ Ինչպես նաև խորը անդրադարձ կատարվեց մեղրի արտահանման հնարավորություններին / հատկապես դեպի արաբական երկրներ/ և այդ հարցում մեղվապահների միմիանց միջև համագործակցության կայացման անհրաժեշտության մասին։