

Փառատոնի կազմակերպիչը «Կանաչ արահետ» ՀԿ-ն է, իսկ Ակբա Ֆեդերացիան երրորդ տարին անընդմեջ փառատոնի իրականացման աջակիցներից է, որն Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Հայաստանի ամբողջ տարածքում նպաստում է գյուղատնտեսության, ինչպես նաև գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, բիզնես միջավայրի աշխուժացմանը։
Ակբա Ֆեդերացիայի և «Կանաչ արահետ» ՀԿ-ի գործակցությունն այս փառատոնի կազմակերպմամբ չի սահմանափակվում։ Վերջիններիս համագործակցությամբ բազմաթիվ գյուղատնտեսներ և ֆերմերներ վերապատրաստվում են, մասնակցում տարբեր դասընթացների։

«Շատ մեծ ուրախությամբ կարող եմ փաստել, որ փառատոնին գնալով ավելի շատ երիտասարդ ֆերմերային տնտեսություններ եմ տեսնում, ինչը մեզ համար կարևորագույն կետ է։ Գյուղատնտեսությունը և հատկապես միջին տնտեսությունները Հայաստանի տնտեսության զարգացման ամենակարևոր օղակներից են։ Հետևաբար, մեր նպատակներից մեկն էլ այն է, որ լինենք այս տնտեսությունների կողքին և ուժեղացնենք, տանք գիտելիքներ, ինչպես նաև ապահովենք նոր ծանոթություններով և նոր գործնական կապերով»,- նշել է Ակբա Ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը։

«Ակբա Ֆեդերացիան և Ակբա բանկն այն բացառիկ կազմակերպություններից են, որոնք կանգնած են ֆերմերի հետ կողք-կողքի։ Մենք մեր շահառու ֆերմերներից հաճախակի լսում ենք, որ նրանք ասում են «մեր բանկը, մեր ֆեդերացիան»։ Արդեն այդ ամենը խոսում է այն կարևորության մասին, որ նրանք ունեն, և որ Ակբա Ֆեդերացիան գյուղական այս փառատոնի կողքին է կանգնած»,- նշել է «Կանաչ արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյան։
«Գյուղական կյանքի և ավանդույթների» փառատոնը գնալով ընդլայնվում է։ 300 ընկերություն է այս տարի մասնակցում միջոցառմանը։ Սա այն դեպքում, որ տարիներ առաջ փառատոնը մեկնարկել էր ընդամենը 45 գյուղացիական տնտեսության մասնակցությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում։