

Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ԿԱՆԱՉ ԱՐԱՀԵՏ ՀԿ-ի կողմից կազմակերպվեցին դասընթացներ Ակբա բանկի հաճախորդ հանդիսացող Վայոց Ձորի մարզի (հուլիսի 6-7), Սյունիքի մարզի Կապանի և Մեղրիի տարածաշրջաններ (հուլիսի 9-10) , Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններ( հուլիսի 11-12) ֆերմերային տնտեսությունների համար։ Յուրաքանչյուր խմբի ֆերմերները երկու հագեցած օրերի ընթացքում ծանոթացան բարձրարժեք մշակաբույսերի կայուն մշակությանը , ինչպես նաև պայքարի օրգանական և անվտանգ տեխնոլոգիաների կիրառությանը։ Դասընթացավարի կողմից ներկայացվեց հողի նախապատրաստման, ցանքի և վեգետացիայի ընթացքում խնամքի , բերքահավաքի և հետբերքահավաքային աշխատանքների իրակացման մանրամասն և արդյունավետ մեթոդներ։

Դասընթացների ընթացքում ֆերմերները կիսվեցին փորձով և կազմակերպվեցին թիմային խաղեր։ Կազմվեցին աշխատանքային խմբեր, որոնցից յուրաքանչյուրը ստեղծեց իր բրենդը, ընտրեց մշակվող բարձրարժեք մշակաբույսը , ներկայացրեց մշակման տեխնոլոգիան և նորարարական միջոցառումները, իրացման ուղիները և եղանակները, արտադրանքի հնարավոր դիվերսիֆիկացիան և ակնկալվող եկամուտները ,սոցիալական և բնապահպանական պահանջների պահպանումը։

Ավարտին ֆերմերները բարձր գնահատական տվեցին դասընթացի կազմակերպման իրականացմանը և նաև եղան ֆերմերների միջև ապագայում հնարավոր համագործակցության վերաբերյալ քննարկումներ։